17:48 03.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ հարաբերությունները, և վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի հաճախակիությունը վկայում է հայ-լիտվական կապերի դինամիկ զարգացման մասին:
«Հայաստանի համար Լիտվան կարևոր գործընկեր է, որի հետ մենք ցանկանում ենք զարգացնել կապերը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Մենք ունենք բարեփոխումների մեծ օրակարգ, և այդ գործընթացում Եվրոպական միությունը մեր երկրի կարևորագույն գործընկերներից է: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ անդամ երկրների, Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը և փորձի փոխանակումը, որն ավելի առարկայական կդառնա ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտից հետո: Միևնույն ժամանակ պետք է ակտիվ աշխատենք մեր երկկողմ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,– ասել է Հայաստանի վարչապետը:
Վիկտորաս Պրանցկետիսը նշել է, որ լիտվական կողմը համակարծիք է Հայաստանի վարչապետի հետ, և հենց այդ՝ երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով էլ Լիտվայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Հայաստան, իսկ մյուս տարի սպասվում է նաև Լիտվայի վարչապետի այցը Հայաստան:
«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում հարաբերությունների խորացումը: Լիտվան ողջունում է թավշյա հեղափոխությունը, ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները և պատրաստ է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, կիսվել բարեփոխումների իր փորձով ու հաջողություններով՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ոլորտում»,– ասել է Լիտվայի Սեյմասի խոսնակը: Նրա խոսքերով՝ Հայաստանն ու Լիտվան նաև կարող են զարգացնել արդյունավետ համագործակցություն տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, բնապահպանական, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:
Հայաստանի վարչապետը և Լիտվայի Սեյմասի խոսնակը համակարծիք են եղել, որ միջկառավարական և միջխորհրդարանական դինամիկ երկխոսությունը լավ հենք է երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման համար:
Կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության զարգացման և ամրապնդման հարցի շուրջ: Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանի և հայ հասարակության համար ժողովրդավարությունը ներքին համոզմունք է, արժեքային համակարգ, այլ ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում, և ներկայում մեր երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարությունն ուժեղացնելու ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այդ գործընթացում աջակցելու պատրաստակամության համար:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...