Կյանքը օվկիանոսից այն կողմ և հայրենիքում. գյումրեցի Սարգիսը գտել է Հայաստանում հաջողության հասնելու բանալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Կյանքը օվկիանոսից այն կողմ և հայրենիքում. գյումրեցի Սարգիսը գտել է Հայաստանում հաջողության հասնելու բանալին

18:37 30.10.2019

Գյումրեցի Սարգիս Գրիգորյանը 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012թ. օգոստոսը բնակվել է Ֆրանսիայում: Սարգիսը Ֆրանսիա է մեկնել բուժվելու, հետո վերադարձել, անցել իր բնականոն կյանքին:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանն ասաց՝ Ֆրանսիայում մենակ էր, բայց իրեն օգնող բարեկամներ կային: Նա նշեց՝ զուտ բուժման համար էր գնացել, փորձ չի արել հաստատվել այնտեղ, ցանկություն էլ չի ունեցել:

«Նման ցանկություն առաջին օրվանից էլ չեմ ունեցել, ուղղակի ստիպված գնացել եմ, որովհետև այլընտրանք չկար»,- ասաց նա:

Նախքան մեկնելը նա մանկավարժությամբ էր զբաղվում, արդեն երկու տարի է, սակայն, մանկավարժությունից հրաժարվել է, զբաղվում է մեղվաբուծությամբ:

«Իմ հիմնական եկամտի աղբյուրը դա է»,- պատմեց Սարգիսը:

Օտարության մեջ ապրելու դժվարություններից խոսելիս` ասաց.

«Մեր քաղաքացիներին այնտեղ գրավում է ձրի ապրելը, քիչ տանջանքով ապահովության մաքսիմալ զգացողություն ունենալը, իրականում այդ ամենը կեղծ է, միրաժի նման բան է»:

Սարգիսն ասում է՝ երբեք չի ձգտել Հայաստանից դուրս գնալ: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներով էր մեկնում, նա ասաց՝ մեկնելիս էլ ոչ մի ակնկալիք չուներ, փորձում էր մեր համերկրացիներին տեսնել ոտքերի վրա կայուն, հաստատուն կանգնած:

«Իրականում տեսա մի այլ պատկեր. այնտեղի մեր հայրենակիցների մեծ մասը, չասեմ՝ հիմնական, բայց մեծ մասը պորտաբույծ է»,- նշեց նա:

Հարցրինք՝ Հայաստանում սեփական աշխատանքով հնարավո՞ր է լավ ապրել: Սարգիսն ասաց.

«Հայաստանում հնարավոր է ապրել, իսկ լավ ապրելը հարաբերական է: Ես հիմա աշխատավարձ չեմ ստանում, բայց լավ եմ ապրում: Եթե մարդու աչքը անընդհատ ուրիշի ձեռքբերումներին է, դա իրենց միակ դրդիչ ուժն է, դա լավ ապրել չեմ համարում: Ես հիմա էլ եմ լավ ապրում, միշտ էլ լավ եմ ապրել: Դա հարաբերական է, նայած՝ ով ինչ ընկալումներ ունի: Չեմ կարծում, թե այնտեղ ապրողները լավ են ապրում, իրենք լավ չեն ապրում, «ես»-ը կորցրած են ապրում, իրենց երեխաները էությունը կորցրած են ապրում: Եթե պիտի ֆինանսական նժարի վրա դնենք, ես ավելի լավ է՝ աղքատ ապրեմ, բայց իմ էությունը կայուն լինի, քան թե անդեմք հարուստ կամ ապահովված անձ լինեմ»:

Սարգիսը գտել է բանալին՝ ինչ է հարկավոր Հայաստանում հաջողության հասնելու համար, ասում է՝ համբերություն, ընդամենը՝ համբերություն, նաև հարկավոր է հնարավորինս ճկուն լինել:

«Այստեղ ճկունություն շատ է պահանջվում, իսկ այնտեղ պետք չէ, մանր-մանր հայթայթում են, կարելի է ասել քչերը՝ 5-10 տոկոսն է, որ իրենց քրտինքով են հացը վաստակում, մնացածը էլի զարտուղի ճանապարհներով և այլն»,- ասում է նա:

Գյումրիում, ըստ Սարգիսի, մի փոքր ավելի դժվար է, ավելի շատ է համբերություն պետք: Նրանց, ովքեր կարծում են՝ դրսում ոսկե սարեր են սպասում իրենց, խորհուրդ է տալիս կյանքին ավելի իրատեսորեն նայել, քանի որ այն, ինչ հեռուստացույցից կամ սկայպով օվկիանոսի այն կողմից են ներկայացնում, իրականությունը չէ:

«Կուզեի՝ ամեն մեկն իր գործով զբաղվեր, մեր ազգաբնակչության մեջ շատ կա, ամեն մարդ ցանկություն ունի ամեն ինչ իմանալու, որ բոլորի գործը ինքն անի, իրականում այդպես չէ: Մեր գյումրեցիներին ընդամենը մի քիչ ավելի շատ համառություն, համբերություն է պետք, ու պետք չէ չափվել ուրիշի ձեռքբերումներով: Իմ անձնական կարծիքն է, որ հայ ազգը վատ չի ապրում, ուղղակի մենք իրականությունից մի քիչ կտրվել ենք: Եթե ամեն օր փորձենք հիշել 90-ականները, կհասկանանք՝ վատ չենք ապրում, ուղղակի հիմա մի քիչ ավելի դժգոհ ենք դարձել»,- նշեց Սարգիսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

15:30 26.07.2025

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

15:14 26.07.2025

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

BACK_TO_TOP