16:40 07.10.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons):
Արմեն Սարգսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի նախագահ։
Խումբը խորհրդատվություն է տրամադրում հաջորդ տասը տարիներին առևտրի և զարգացումների տեսլականի, առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ և լուծումներ։ Նշանավոր անձանց խմբի մասնակիցները, որոնք պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ ու փորձագետներ են, հրավիրվում են անձամբ UNCTAD-ի գլխավոր քարտուղարի կողմից։ Խմբի հանդիպումներն անցկացվում են փակ ձևաչափով՝ «Չաթըմ հաուզի» կանոններով։
Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ անցկացված «Հիմնական մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հիմնական քննարկումը վարել է UNCTAD-ի գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուին։
Քննարկումից հետո Գլխավոր քարտուղարն ասել է, որ Նշանավոր անձանց խումբը կոչված է օգնելու՝ հասկանալու, թե ուր է շարժվում աշխարհը, և ինչին է պետք ավելի մեծ ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով մարտահրավերները:
«Հիմնական նպատակը հետևյալն է՝ ակադեմիական ոլորտում և քաղաքականության մեջ ունեցած փորձառությունը որքանո՞վ կարող է ծառայել այն հարցերի քննարկմանը, որոնք ի հայտ են գալու առաջիկա տասը տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ը պատասխանել այս հարցերին, ինչպե՞ս կարող ենք մենք մոդելավորել մեր ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք արդի մարտահրավերներին, ինչպես նաև առաջ քաշել այդ մարտահրավերներին դիմակայելու առաջնորդության գաղափարներ,- ասել է նա։– Այս տարի մեզ հաջողվեց այստեղ բերել մի շարք նշանավոր անձանց, այդ թվում և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ մասնակցելու Նշանավոր անձանց խմբի քննարկմանը»։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, որը նույնպես Նշանավոր անձանց խմբի անդամ է, մասնավորապես նշել է.
«Հայաստանը որպես խմբի մաս տեսնելը շատ կարևոր է ինձ համար, քանի որ հիանալի հիշողություններ ունեմ Հայաստանից, որը միշտ կլինի իմ սրտում։ Կարծում եմ՝ Ձեր երկիրը կարևոր դերակատար է ՏՏ ոլորտում, օրինակ, Թումո կենտրոնը, որի կրթական համակարգն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ: Այն հատուկ ուշադրությունը, որ Հայաստանը դարձնում է կրթությանը, երիտասարդներին աջակցում է նոր տեխնոլոգիաների կիրառման հարցում, շատ նորարարական մոտեցում է, ինչը նշանակալի փաստ է»։
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...