‹‹Շատ ուրախ եմ, որ համագործակցության սկիզբ է դրվում իմ գլխավորած հիմնադրամների և Էմիրությունների միջև››. Աննա Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+26.09 oC

‹‹Շատ ուրախ եմ, որ համագործակցության սկիզբ է դրվում իմ գլխավորած հիմնադրամների և Էմիրությունների միջև››. Աննա Հակոբյան

21:53 07.10.2019

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ ԱլԶաաբիին։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հյուպատոս Ահլամ ալ Սալամին և ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին իր խոսքում շեշտել է, որ երջանիկ է աշխատել այնպիսի մի երկրում, որը գնահատում է հանդուրժողականությունը, մարդասիրությունը, խաղաղությունն ու ստեղծարարությունը։  Դեսպանը շեշտել է, որ իր դիվանագիտական առաքելության ժամանակում մեծ աջակցություն է ստացել վարչապետից, նախագահից, կառավարության անդամներից։

‹‹Նրանց բոլորի դռները բաց են, և ես շնորհակալություն եմ հայտնում կառավարությանն այդ աջակցության համար։  Այսօրվա այս հանդիպման հիմնական նպատակներից մեկն է ձեզ հետ ծանոթանալ։  Էմիրությունները, որպես պետություն, մարդասիրական գործունեություն են ծավալում և մեծ դեր է  կատարում այս ոլորտում աշխարհի բազմաթիվ երկրներում։

Կան հնարավորություններ, որ կարող ենք համագործակցել հիմնադրամներ միջոցով։ Ես շատ եմ կարդացել ձեր հիմնադրամների մասին և տեղեկացրել իմ կառավարությանը։ Եվ մենք պատրաստակամ ենք համագործակցելու››,- ասել է դեսպանը՝ ներկայացնելով մի շարք ծրագրեր, որոնք կարող են իրականացվել 2020 թվականին։ Դեսպանը շեշտել է, որ իր անձնական հետաքրքրությունների տիրույթում է գտնվում հատկապես երեխաների աջակցության ծրագրերը։ Դեսպանը դա բացատրում է այն հանգամանքով, որ դիվանագիտական առաքելության պատճառով շատ քիչ ժամանակ է հատկացնում իր ընտանիքին և շատ է կարոտում երեխաներին։

‹‹Շնորհակալ եմ շատ նախ առաջին հերթին Հայաստանի մասին ձեր խոսքերի համար։ Մարդասիրությունը, հանդուրժողականությունը, խաղաղությունը ոչ միայն մեր երկրում, մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում մեզ համար առաջնահերթություն է։ Նոր Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այնպես են տրամադրված, որ մենք մեզ համարում ենք դեսպան համամարդկային այս արժեքները տարածելու, թույլերին և խոցելի բոլոր շերտերին պաշտպանելու, օգնելու և աշխարհում քիչ թե շատ հավասարությունը վերականգնելու համար։

Էմիրությունները հայտնի են իրենց իմիջով որպես  մարդասիրության և բարեսիրության մեջ մեծ ներդրում ունեցող պետություն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ համագործակցության սկիզբ է դրվում իմ գլխավորած հիմնադրամների և  Էմիրությունների միջև , իհարկե դեսպանի շնորհիվ՝ ինչի համար շատ շնորհակալ եմ և շատ ուրախ եմ››,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ բարեգործական, մարդասիրական, խաղաղարարական ծրագրերում հիմնադրամներն ու Էմիրությունները կարող են լինել լավ գործընկերներ։

‹‹Երեխաները, խոցելի խմբերը, հիվանդություն, հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր ուշադրության կենտրոնում են։ Բայց մեր համընդհանուր մոտեցումն այն է, որ մենք ոչ միայն ուզում ենք բարեգործություն անել, այլև ուզում ենք զարգացման ծրագրեր անել, որպեսզի մարդիկ ի վերջո ինչ-որ պահի կարողանան իրենք իրենց կարիքները հոգալ։ Խոցելի բոլոր խմբերին ուզում ենք ներգրավել զարգացման ծրագրերում։

Այս տեսակետից շատ եմ կարևորում աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին փորձում ենք օգնել, որ ձեռք բերեն հմտություններ, ձեռք բերեն աշխատանք և ծրագիրն ավարտելուց հետո կայուն ապրուստի միջոց ունենան։ Այս տարի աշխատում ենք 27 այդպիսի ընտանիքների հետ։ Մոտ ապագայում թիվը կհասնի 40-ի։ Բայց պոտենցիալ ընտանիքները, որ կարող են ընդգրկվել այդ ծրագրում՝ հազարավոր են։ Մենք մտադիր ենք անդադար այդ ուղղությամբ աշխատել։

Էմիրությունների հետ սերտ կապը կարող է շատ օգտակար և արդյունավետ լինել, ոչ միայն մեր համագործակցությունից օգտվողների համար, բայց բացի հիմնադրամի գործունեությունից, նաև որպես վարչապետի տիկին, պատրաստ եմ իմ կողմից ամեն ինչ անել մեր երկու երկրների միջև հարաբերություններն ավելի խորացնելու, ավելի սերտացնելու››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ տարբեր երկրների հարաբերությունները հիմնված են մարդկային հարաբերությունների վրա, և փոխադարձ այցերի միջոցով հնարավոր կլինի ավելի ամրացնել երկու երկրների կապը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան և Գերմանիան կմշակեն 2000 կմ-ից ավելի հեռահարության հրթիռներ

09:50 17.07.2025

Մեծ Բրիտանիան և Գերմանիան կմշակեն 2000 կմ-ից ավելի հեռահարության հրթիռներ

Մեծ Բրիտանիան և Գերմանիան հաջորդ տասնամյակում կմշակեն նոր հրթիռներ՝ ավելի քան 2000 կմ հեռահարությամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ հուլիսի 17-ին Լոնդոն կատարելիք այցից առաջ։ «Առաջնորդները մտադիր են նոր պարտավորություն ստանձնել՝ հաջորդ տասնամյակի ընթացքում զարգացնելու նոր ճշգրիտ հարվածային հնարավորություններ»։ «Արագ զարգացումը կպահպանի բրիտանական բնակչության անվտանգությունը և […] ...

Գուստավո Պետրո. Կոլումբիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից

09:40 17.07.2025

Գուստավո Պետրո. Կոլումբիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ցանկանում է, որ իր երկիրը հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից։ «Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից։ Այլ ճանապարհ չկա», – ասել է նա հուլիսի 15-16-ը Բոգոտայում կայացած Գազայի հարցով արտակարգ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Պետրոն կարծում է, որ Կոլումբիան պետք է դառնա «մեկ այլ ռազմական դաշինքի» անդամ, քանի […] ...

Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանը

09:30 17.07.2025

Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանը

Ուկրաինայի Գերագույն ռադան ուրբաթ օրը կայանալիք նիստում կքվեարկի երկրի վարչապետի պաշտոնում առաջարկված Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի նոր կառավարության անդամներին։ Ուկրաինայում նախարարների կաբինետը փոխվում է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, չնայած առանձին նախարարների հրաժարականներն ու նշանակումները կանոնավոր երևույթներ են եղել։ Սվիրիդենկոն նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Պաշտոնապես նրան առաջարկել էր […] ...

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

09:25 17.07.2025

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա և հայտարարում է Սիրիայի ժողովրդի աջակցության մասին։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի վրա կատարված նողկալի հարձակումները։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Իսրայելը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, բացահայտորեն խախտում է […] ...

Sky․ Սիրիայի անցումային կառավարության ուժերը դուրս են բերում զինյալներին Աս-Սուվեյդայից

09:20 17.07.2025

Sky․ Սիրիայի անցումային կառավարության ուժերը դուրս են բերում զինյալներին Աս-Սուվեյդայից

Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը սկսել են իրենց մարտիկներին դուրս բերել երկրի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Աս-Սուվեյդա քաղաքից։ Այս մասին Sky News Arabia-ին հայտնել է Սիրիայի ռազմական գերատեսչության աղբյուրը։ «Զորքերը լքում են Աս-Սուվեյդան՝ համաձայն ձեռք բերված հրադադարի համաձայնագրի, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն քաղաքի նկատմամբ», – ասել է նա։ Աղբյուրի […] ...

Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

09:15 17.07.2025

Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

Հուլիսի 16-ին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ «Հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և […] ...

BACK_TO_TOP