12:16 08.10.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մի շարք նախագծեր: Դրանցից մեկով խմբակցությունն առաջարկում էր Վճռաբեկ դատարան դիմած բողոքների քննության ժամկետը սահմանափակել՝ երեքից հասցնելով մեկ ամսի: Նախագծի հեղինակները պնդել են, որ սա նախնական կալանքի տակ գտնվող անձանց իրավունքներից է բխում, սակայն իշխանական պատգամավորները, ինչպես նաև ներկա գործադիր ու դատական մարմինների ներկայացուցիչները հակառակ փաստարկներ են ներկայացրել:
Մասնավորապես ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, ով ներկա էր քննարկմանը, ասել է հետևյալը.
«Լավ կլինի, որ Վճռաբեկ դատարանում քննվող գործերն առավել կարճ ժամանակում լուծում ունենան, ինչը դրական ազդեցություն կունենա այն անձանց վրա, որոնց վերաբերում են, բայց ներկայում առաջարկվող կարգավորումներն ընդունման ենթակա չեն»:
Ներկայացրել է հետևյալ պատճառաբանությունը, որ Վճռաբեկ դատարանում կա ընդհանուր առմամբ 6 դատավոր, որոնք ունեն ընդամենը երկուական օգնականներ, իսկ Հայաստանում նախնական կալանքի տակ գտնվողների թիվը հասնում է 1000-ի, ուստի սահմանափակ ժամկետներում Վճռաբեկ դատարանի անդամները չեն հասցնի քննել բողոքները:
«Ելնելով վերոհիշյալից՝ կարծում ենք, որ ներկա փուլում այս տեսքով այս նախաձեռնությունը չպետք է ընդունվի, հեղինակներին ու գործընկերներին հիշեցնեմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նախատեսվում է նոր քրեադատավարական օպրենսդրության ընդունում, որի շրջանակներում այս խնդիրը լուծում կստանա»,- նշել է Քոչարյանը:
Մանրամասները` տեսանյութում:
16:54 28.05.2025
Լարվածությունը Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է․ ՌԴ պաշտպանության նախարարՌուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը շարունակում է պահպանվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի խոսքերին: «Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է», – ասել է Բելոուսովը՝ նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Նա հավելել է, որ […] ...
16:48 28.05.2025
Աբրամովիչը «Չելսին» դարձրեց «Ռեալի» մակարդակի ակումբ․ ԺերեմիՄադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ժերեմի Նժիտապը կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի մասին, գրում է Советский спорт-ը: «Աբրամովիչը շատ լավ մարդ է: Նա «Չելսիին» վերաբերվում էր ինչպես սեփական երեխային: Այն ժամանակ աշխարհում ընդամենը մի քանի թոփ ակումբ կար: Ռոմանը փոխեց ֆուտբոլը, նրանից հետո այլ գործարարներ սկսեցին ներդրումներ կատարել: Աբրամովիչը «Չելսին» […] ...
16:38 28.05.2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի և Ապարանի հաղթական ճակատամարտի 107-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի և Ապարանի հաղթական ճակատամարտի 107-ամյակի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցելել է նաև զինվորական պանթեոն […] ...
16:34 28.05.2025
Reuters. Գրոսսին առաջիկա օրերին կայցելի ՈւկրաինաԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ առաջիկա օրերին կայցելի Ուկրաինա։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Գրոսսին նաև հայտարարել է առաջիկա օրերին Ռուսաստան կատարելիք հնարավոր ուղևորության մասին։ ...
16:20 28.05.2025
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի հետՎրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ դեսպան Ռոբին Դանիգանը մայիսի 22-ին հանդիպում է խնդրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն նա հրաժարվել է։ Դեսպանը պետք է Իվանիշվիլիի հետ քննարկեր այն կոնկրետ քայլերը, որոնք «Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերագործարկելու լուրջ մտադրություններ», – ասվում է դիվանագիտական ներկայացուցչության […] ...
16:09 28.05.2025
Լամին Յամալը մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը մրցաշրջանի արդյունքում WhoScored-ի կողմից ստացել է 8,01 գնահատականը: Վիճակագրական կայքը յուրաքանչյուր տուրում հաշվարկել է բոլոր ֆուտբոլիստների գործողությունները, դրանց արդյունավետությունը և այդպես ձևավորել գնահատականները: 17-ամյա ֆուտբոլիստը մեծ առավելությամբ գրավել է առաջին տեղը: Երկրորդում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է, որը ստացել է 7,75 գնահատականը: Լավագույն հնգյակում են նաև «Բավարիայի» հարձակվողներ Մայքլ […] ...