13:10 08.10.2019
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը հագեցած էր, պատգամավորներից յուրաքանչյուրը շտապում էր առաջինը ներկայացնել նախագիծը, որոնք հիմնականում երկրորդ ընթերցման էին ներկայացված: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց իրավիճակը․
«Տեսեք ինչ իրավիճակ է, երկու ընդդիմադիր խմբակցություն ներկայացրել են նախագծեր, երկուսն էլ ընդունվել են առաջին ընթերցման, երկուսի վերաբերյալ էլ եղել են առաջարկություններ, երկուսն էլ շտապում են՝ տիկին Զոհրաբյանն էլ, պարոն Մարուքյանն էլ, ո՞ր հարցը քննարկենք»:
Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց.
«Դուք այս դահլիճը «զանիտ» եք անելու»:
Նկատի ուներ այն, որ պետաիրավական հանձնաժողովի նիստից հետո տեղի էր ունենալու Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի նիստը: Զոհրաբյանը հայտնեց, որ իր ներկայացրած հարցը կարճ է տևելու: Ի վերջո, հաղթեց Նաիրա Զոհրաբյանը, որի նախագիծը վերաբերում էր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացմանը:
23:59 27.05.2025
Պետաջակցության ծրագիր՝ մեղվաբույծների համարՊետությունը պատրաստ է մինչև 40 հազար դրամ տալ յուրաքանչյուր նոր գնված մեղվափեթակի ու առողջ, ժրաջան մեղվաընտանիքի համար: Աջակցության այս ծրագրով մեղվաբույծները կարող են ավելի շատ ու բարձրարժեք մեղր ստանալ, մեծացնել արտահանման ծավալները: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 27.05.2025
Պարեկների կողմից ձերբակալված երիտասարդի ավտոմեքենայում ատրճանակ կարԵրևանի պարեկները մայիսի 24-ին՝ ժամը 23.10-ին, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արին-Բերդի փողոցում ձերբակալել և «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է պայուսակ, որի մեջ եղել է ատրճանակի նմանվող առարկա։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները […] ...
23:55 27.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 30-ին ծառայություններ կմատուցվեն Արմավիրի և Արարատի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 10:30-12:30-ը, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում՝ Փշատավանի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 13:30-15:30-ը, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում՝ Ջանֆիդայի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 10:30-16:00-ը, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ Արարատի համայնքապետարանի հարևանությամբ։ Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
23:53 27.05.2025
Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերիՄայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով […] ...
23:51 27.05.2025
«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացվել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն «Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացրել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումը միավորել էր պետական, միջազգային ու տեղական գործընկերների՝ քննարկելու վերականգնվող բնության և դիմակայուն համայնքների կառուցման առաջատար փորձը, հատկապես՝ Հայաստանի նախապատրաստությունները 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաշխարհային […] ...
23:49 27.05.2025
Դավթաշենի առաջին թաղամասում հիմնեցինք նոր այգի․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Դավթաշենի առաջին թաղամասում՝ շուրջ 1 հեկտար տարածքի վրա, երևանցիների և հարակից դպրոցի աշակերտների հետ միասին հիմնել է նոր այգի։ «Այն կդառնա նոր, կանաչ ու հաճելի միջավայր բոլորի համար։ Տնկել ենք 87 արժեքավոր ծառ, տարածքն ապահովված է ոռոգման համակարգով»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...