21:00 09.10.2019
Հայ երաժիշտների հետ համերգային ծրագրով հանդես գալու և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն այստեղ հնչեցնելու ցանկությունը իտալացի դաշնակահարին դարձյալ Հայաստան է բերել: Այս անգամ հայաստանյան շրջագայությունն այլ ուղղություն է վերցրել։ Աշխարհահռչակ դաշնակահարի` Անտոնիո Կոնսալեսի սեփական նախաձեռնությունն է եղել Գյումրիում ելույթ ունենալ Սիմֆոնիկ նավագախմբի հետ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
«Հայաստանցի իմ երաժիշտ ընկերներս են պատմել ձեր մշակութային ու պատմական քաղաքի մասին: Համոզվելու համար եկա, շրջեցի փողոցներով: Գյումրին ինձ հիշեցրեց Իտալիայի մի քանի քաղաքներ: Սա ֆանտաստիկ գեղեցիկ քաղաք է: Գիտեմ, որ այս քաղաքում են ծնվել շատ հայտնի երաժիշտներ և, որ ունեք լավ երաժիշտներ: Ես դրանում համոզվեցի սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելիս»,-SHANNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը։
Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգն իտալացի հայտնի դաշնակահարը և Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը բացել են Սերգեյ Ռախմանինովի 2-րդ դաշնամուրային կոնցերտով, ինչը Անտոնիո Կոնսալեսի համար պատահական ընտրություն չէր։
«Առնո Բաբաջանյանն էլ հայերի Ռախմանինովն է, ես այդպես եմ համարում, երկուսն էլ վիրտուոզ կոմպոզիտորներ են, ռոմանտիկ, նրանցից լավ սերը, բնությունն ու նուրբ զգացմունքները ոչ ոք իր գործերում չի ներկայացրել: Սիրո, քնքշության մեղեդիներում երկուսն էլ անգերազանցելի հանճարներ են»,- ասել է Անտոնիո Կոնսալեսը։
Անտոնիո Կոնսալեսը «Ֆրանկո Ֆերարա» միջազգային երաժշտական ակադեմիայի հիմնադիր տնօրենն է, նաև դասավանդում է: Իր դասախոսական նյութերի անբաժանելի մասն են կազմում հայ երաժշտարվեստի պատմությունը, հայտնի կոպմոզիտորների ստեղծագործությունները: Չի պատկերացնում դասախոսական ժամ և համերգային ծրագիր առանց Արամ Խաչատրյանի ու Առնո Բաբաջանյանի:
«Արամ Խաչատրանին, Առնո Բաբաջանյանին բոլորն են ճանաչում, իսկ ամենալավը պետք է իմանան երաժշտական ակադեմիայի ուսանողները, հայ հանճարների ստեղծագործական կյանքի ու գործերի մասին քննական տոմսերում հարցաշար եմ կազմում, երաժշտությունը լեզու չի ճանաչում, ցանկացած երաժիշտ պարտավոր է ճանաչել բոլոր հայտնի կոմպոզիտորներին»,- ասել է դաշնակահարը։
Դաշնակահարը հայ ազգային, հոգևոր երաժշտարվեստի, կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, երգահան ու վարդապետ Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը ուսումնասիրած օտարազգի երաժշտագետներից մեկն է։ Կոմիտասին նվիրված Գյումրու համերգային երեկոն Անտոնիոյի համար լավագույն առիթը դարձավ կատարելու երգահանի օրորոցային ստեղծագործությունը:
«Կոմիտասի մասին ինձ հարազատ մի մարդ՝ հայ երաժիշտ Սերգեյ Սարաջյանն է շատ պատմել: Ես հետաքրքրված սկսեցի ավելի ու ավելի ուսումնասիրել Կոմիտաս։ Մի շատ հետաքրքիր բան կա նրա գործերի մեջ, հեշտ է տարբեր երաժշտական գործիքներով կատարելը, մեծ ուժ ու էմոցիա կա նրա մեղեդիներում: Դրանք հասնում են հոգուդ խորքը, դիպչում սրտիդ, ես զգում եմ այդ ամենը, հետո նվագում»,-ասել է Անտոնիո Կոնսալեսը։
Կոմիտասի մշակութային ժառանգությունը իտալացի դաշնակահարը անգնահատելի արժեք է համարում, որն աշխարհի երաժշտագետների ուշադրության ու ուսումնասիրման թեման է նաև: Կոմիտասյան երաժշտություն հնչեցնելուց հետո Անտոնիո Կոնսալեսը համերգային երեկոյի ընթացքում չմոռացավ կատարել նաև իր հայրենակցի՝ իտալացի կոմոպոզիտոր Էնիո Մարիկոնեի հայտնի գործերից մեկը և նշեց, որ նվիրում է Կոմիտաս վարդապետի 150-ամյակին։
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:21 05.07.2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում էՀուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...
17:10 05.07.2025
Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...