Ո՞վ է ասում, որ բոլոր հարցերը պետք է կառավարությունը լուծի, դուք ձեր ոտքի տակը մաքրեք. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Ո՞վ է ասում, որ բոլոր հարցերը պետք է կառավարությունը լուծի, դուք ձեր ոտքի տակը մաքրեք. Փաշինյան

14:22 10.10.2019

Սևանի աղտոտումը ազդում է, որ լճում կապտականաչ ջրիմուռներ հայտնվեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ Սևանում օբյեկտներ ունեցող գործարարներն այս տարի ակցիա էին իրականացնում՝ հայտարարելով, որ Սևանում ամեն ինչ նորմալ է:

«Հարց է առաջանում. իսկ նրանք Սևանը չաղտոտելուն կամ աղտոտելու նվազեցմանն ուղղված որևէ գործողություն անո՞ւմ են: Իմ կարծիքով՝ Սևանի ափին կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են: Այդ մարդիկ աղտոտում են Սևանը, կրում տնտեսական վնասներ, կառավարությունից պահանջում, որ մարդիկ գնան իրենց աղտոտած ջրերում և հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն: Սա քաղաքակրթական հարց է, պետք է լուրջ վերաբերվել: Ամեն ինչ սոցիալական ենթավերնագրերով պայմանավորում ենք՝ «մարդիկ ընտանիք են պահում», բայց քանդվող և փտող վագոնչիկներում ընտանիք երկար չեն պահի»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց՝ Սևանի շուրջ պետք է բիզնեսը քաղաքակրթվի, դա խնդիր է: Ու թեպետ, ըստ Փաշինյանի, մարդկանց չի կարելի մի օրում ասել ՝վաղվանից այս ամենը չլինի, սակայն մարդիկ պիտի հասկանան՝ իրենք իրենց գործողությունների արդյունքների հետ առերեսվում են, գնում են, ճամփա փակում, ասում՝ «կառավարություն, արի, լուծիր խնդիրը»:

«Իսկ ո՞վ է ասում, որ բոլոր հարցերը պետք է կառավարությունը լուծի: Դուք ձեր ոտքի տակը մաքրեք, մանավանդ թերակղզու հատվածում կատաստրոֆիկ երևույթներ կան: Հերիք է աչք փակել: Զբոսաշրջության զարգացումից ենք խոսում: Տեղեր կան, որ մի զբոսաշրջիկ եթե հայտնվի, ում տեսնի, կասի՝ Հայաստան հանկարծ չգնաք»,- նշեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

22:53 17.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ […] ...

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

22:45 17.07.2025

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը, որն ուժի մեջ կմտնի 2026 թ. մարտի 1-ից: Կարգը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ՝ փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացած վնասներից: Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականցվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության […] ...

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

22:34 17.07.2025

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, շարունակում է արտաքին տնտեսական գործունեության դյուրինացմանն ուղղված աշխատանքները։ 2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման […] ...

Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

22:22 17.07.2025

Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա ասուլիսին հնչած մտքերին, ուղերձներին և արձագանքներին։ Հիշեցնենք, որ հարցերի մի մասը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Հասարակության գոնե մի հատվածի մոտ, նաև փորձագիտական որոշ շրջանակներում, այնպիսի ընկալում կա, որ այս հանդիպումից հետո խաղաղության պայմանագիրը ավելի շոշափելի ու […] ...

Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար․ ԵԱ

22:11 17.07.2025

Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար․ ԵԱ

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում կպայքարի 9-16-րդ տեղերի համար։ Հայ բասկետբոլիստները B ենթախմբում մեկ հաղթանակ են տարել ու զբաղեցրել չորրորդ տեղը։ Փլեյ-օֆֆում Պետեր Գոնսալեսի գլխավորած թիմի առաջին մրցակիցը կլինի Պորտուգալիայի Մ20 հավաքականը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին։ ...

SHANTNEWS

22:00 17.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP