21:03 10.10.2019
Ի՞նչ վիճակում են Սիրիայի հյուսիսում ապրող հայերը: Արդյո՞ք նրանք վնաս են կրել թուրքական ներխուժման պատճառով: Այս հարցերի պարզաբանման համար SHANTNEWS.am-ի թղթակիցները կապվել են Սիրիայի հայկական համայնքի և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: SHANTNEWS-ը նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվել է, թե հայրենակիցներին աջակցելու գործում ինչ է անում պաշտոնական Երևանը:
Արտգործնախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետը շեշտեց, որ փորձում են ամբողջական պատկերացում կազմել Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ օպերատիվ կերպով աջակցելու տեղաբնակ հայերին:
Եթե Ղամիշլիում դեռևս բնակչության տարհանում չի արվում, մյուս քաղաքներում մարդիկ զանգվածաբար լքում են տները՝ շարժվելով դեպի Հալեպ: SHANTNEWS.am-ը կապվեց Սիրիայի հյուսիսային շրջաններում ապրող հայերի հետ: Աբիկ Գարագյուլեյանը ժամեր առաջ է հասցրել դուրս գալ Քոբանիից: Նա պատմեց, որ Քոբանիում հինգ հայ էին, բոլորն էլ դուրս են եկել այնտեղից:
Սիրիական «Բաաս» թերթի հայազգի լրագրող Կարոլին Ղուկասյանի խոսքերով՝ հյուսիսային շրջաններում, որտեղ հիմնականում քրդեր են ապրում, լայնածավալ ռմբակոծություններ են: Բնակավայրերը դարձել են թուրքական զորքի թիրախ, առաջիկա օրերին սպասվում են թեժ մարտեր արդեն ոչ թե հեռահար, այլ երկու կողմերի զանգվածային բախումներով:
Փորձեցինք նաև ճշտել՝ ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանելու սիրիահայերին թուրքական հարձակումներից: Արտգործնախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետն ասաց, որ պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը: Պաշտոնական Երևանը կարող է օգնել սիրիահայերին, մանավանդ Ղամիշլիի հայերին, որոնք առավել թիրախավորված են թուրքերի կողմից:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...