12:17 15.10.2019
«Խորհրդարանը պետք է ապահովի, որ Հայաստանը ունենա հանրային վստահություն վայելող Սահմանադրական դատարան»,- հոկտեմբերի 15-ին` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը` վստահեցնելով, որ խորհրդարանը ունի անհրաժեշտ գործիքակազմը, որ Հայաստանի կյանքում ի հայտ եկած ցանկացած խնդրի, այդ թվում` իրավական, լուծում տա, և խորհրդարանը լուծելու է այդ հարցը իրավական ճանապարհով:
Հովակիմյանը նաև նշեց, որ իր համար սպասելի որոշում էր: Ըստ նրա` ՍԴ-ն 2 տարբերակ ուներ՝ կա´մ պետք է ընդուներ վարույթ և առարկայական քննարկում ծավալեր դիմումի շուրջ, կա´մ հրաժարվեր քննելուց:
Հովակիմյանը չի բացառում երրորդ տարբերակը, որ նույն այդ ՍԴ անդամները կընդունեին վարույթ և կսկսեին խորհրդարանին ծաղրել, սակայն դա կարող էր հանրային դժգոհություն առաջացնել, ուստի այդ ամենը գիտակցելով՝ պարզապես մերժեցին:
SHANTNEWS.am-ի հարցին, որ Հրայր Թովմասյանը ասել էր ` երկու դեպքում կլքի ՍԴ-ն՝ եթե իրավական ընթացակարգ լինի կամ իր ցանկությամբ: Այս դեպքում ցանկությունը չկա, ո՞րն է իրավական ճանապարհը, Վահագն Հովակիմյանը պատասխանեց.
«Խորհրդարանը Հայաստանի հանարպետության Սահմանադրությամբ առաջնային մանդատ ունեցող միակ մարմինն է, և խորհրդարանը պետք է լուծի երկրի առջև ծառացած խնդիրները: Չի կարող խորհրդարանը ձեռքերը ծալած նստել, սպասել, թե ինչպես է հանրային վստահություն չունեցող ՍԴ-ն շարունակում գործել: Լուծումները պատկերացնում եմ, լուծումները կան, ձեզ և հանրությանը վստահեցնում եմ, քայլերը կան, կարվեն, բայց քանի որ դեռևս շրջանառության մեջ դրված չեն, ես չեմ պատրաստվում քայլերը դեռ չարած հրապարակել, իսկ փակուղի չկա»:
15:35 18.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը15:20 18.07.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...
15:11 18.07.2025
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարարԵվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...
14:57 18.07.2025
Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել ԲարոՖրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […] ...
14:45 18.07.2025
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...
14:33 18.07.2025
Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Մայիսյան գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի հինգ թուփ, իսկ բակում` մոտ 19 գրամ չորացված-մանրացված զանգված: Ըստ տանտիրոջ` կանեփն ինքն է աճեցրել: Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […] ...