Հարցը կրթական ծրագրեր մշակող մասնագիտական խմբերի ակադեմիական իրավասությունների տիրույթում է. Սամվել Կարաբեկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

Հարցը կրթական ծրագրեր մշակող մասնագիտական խմբերի ակադեմիական իրավասությունների տիրույթում է. Սամվել Կարաբեկյան

13:44 15.10.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագծի աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման օրենսդրորեն պարտադիր լինելու դրույթը չներառելուն՝ նշելով, որ այդ հարցը ոչ թե օրենքի կարգավորման, այլ կրթական ծրագրեր մշակող մասնագիտական խմբերի ակադեմիական իրավասությունների տիրույթում է:

«Այս կետը նոր չէ, որ մանիպուլյացիաների առիթ է դառնում։ Այն թեժ քննարկումների առարկա էր դեռևս նախորդ իշխանության ժամանակ շրջանառվող օրինագծի տարբերակում։ Այդ առումով, ինչպես և նախկինում, կցանկանայի շեշտել երկու հանգամանք․

«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասընթացների այն բովանդակությունը, որը ներկայումս ներառված է բակալավրիատում դասավանդվող առարկայական ծրագրերում, հանրակրթական ծրագրերի առարկա է։ Հանրակրթության չափորոշիչների ընթացող արդիականացման համատեքստում այս կարևորագույն առարկաների դասավանդման մակարդակը շեշտակիորեն բարձրանում է։

Հանրահայտ ճշմարտություն է, որ բարձրագույն կրթության ծրագրերում ցանկացած առարկայի ներառումը պայմանավորված է կրթական ծրագրի նպատակով և վերջնարդյունքներով։ Այդ իմաստով, բարձրագույն կրթության ցանկացած կրթական ծրագրի մշակման ընթացքում կարող են ներառվել համապատասխան առարկաներ, որը, ևս մեկ անգամ շեշտեմ, ակադեմիական հաստատությունների իրավասությունների շրջանակում է։

Ակադեմիական ազատությունների մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ դրանց գլխավոր բաղադրիչներից մեկը մասնագիտական մոտեցումների և մեթոդաբանության ընտրության ազատությունն է, և ցանկացած պարտադրանք՝ առավել ևս օրենքի մակարդակում, այդ հիմնարար ազատությունների անթույլատրելի սահմանափակում է»։

https://www.facebook.com/samvel.karabekyan/posts/2998355993513719

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:20 18.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

15:11 18.07.2025

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

Եվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...

SHANTNEWS

15:00 18.07.2025

SHANTNEWS

Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել Բարո

14:57 18.07.2025

Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել Բարո

Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […] ...

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

14:45 18.07.2025

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...

Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղ

14:33 18.07.2025

Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Մայիսյան գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի հինգ թուփ, իսկ բակում` մոտ 19 գրամ չորացված-մանրացված զանգված: Ըստ տանտիրոջ` կանեփն ինքն է աճեցրել: Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […] ...

BACK_TO_TOP