16:30 15.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վրացի գործընկերը՝ Գիորգի Գախարիան, առանձնազրույցից հետո լրատվամիջոցների առաջ հանդես են եկել հայտարարություններով:
«Օգտվելով այս պատեհ առիթից՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել վարչապետ ընտրվելու առիթով: Վրաստանում ևս նկատել են, որ ՀՀ վարչապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական հարաբերությունները զարգանում են ավելի ակտիվ: Իմ վստահությունն է, որ Վրաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար:
Պատահական չէ, որ իմ առաջին արտագնա այցը կատարեցի հենց Վրաստան, և ուրախ եմ, որ փոխշփումների դինամիկան խոսում է այն մասին, որ Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է տալիս ՀՀ-ի հետ հարաբերություններին: Գախարիայի հետ մեր բանակցությունը ևս մեկ անգամ փաստեց մեր առանձնահատուկ հարաբերությունները, քննարկեցինք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը, բայց մեր շրջանակն այնքան լայն է, որ դժվար է մեկ հանդիպմամբ քննարկել ամբողջը:
Վստահություն հայտնեցինք, որ կարճ ժամկետում հնարավոր կլինի լուծել պայմանավորվածությունները: Ընդգծեցինք միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մեզ համար կարևոր է նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության մթնոլորտի ձևավորումը: Մենք կարևորում ենք, որ հայ-վրացական հարաբերությունը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին միջամտությունից: Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է, և լուծումները պետք է բխեն դրանցից»,- ասել է ՀՀ վարչապետը:
Վրաստանի վարչապետը նշել է.
«Ուրախ եմ, որ իրականացվեց իմ առաջին այցը Հայաստան վարչապետի կարգավիճակում: Մենք այսօր շատ թեմաներ ենք արծարծել, անդրադարձել ենք երկու երկրների բարեկամական հարաբերություններին, որը դարավոր պատմություն ունի: Մեր երկրների ամենակարևոր շփումը տնտեսական ոլորտում է, որտեղ ունենք էական առաջընթաց: Խոսել ենք տրանսպորտի, էներգակիրների, մշակութային ոլորտի մասին:
Անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերի: Համոզված ենք, որ հաջող արդյունքներ կգրանցենք: Տնտեսական հաջողությունները մեր քաղաքացիներին բարեկեցության հնարավորություն կտան: Մենք հարգում ենք տարածքային ամբողջականությունը, որը մեզ համար կարևոր է»:
17:55 18.07.2025
Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետի հետՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ […] ...
17:49 18.07.2025
Վարդենիսի համայնքային ոստիկանները կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երկաթգծի կայարանի մոտ գտնվող կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք է թողել: Վարդենիսի համայնքային ոստիկանները և պարեկային կարգախումբը նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար կարճեցված փողով հրացան, պայթուցիկի գլանակներ, ծխագլանակ, տարբեր հրազենների 97 փամփուշտ և այլն: Ապօրինի պահվող […] ...
17:43 18.07.2025
Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունՀուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը: Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ […] ...
17:36 18.07.2025
Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia», «Ford» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...
17:30 18.07.2025
Ռումինիայի նախագահը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանն աջակցելու մասինՌումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանը իր անձնական աջակցության մասին, սակայն ընդգծել է, որ կհարգի նրա քաղաքացիների կամքը։ Դանը հուլիսի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա՝ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով։ «Անձամբ ես ցանկանում եմ միավորում Մոլդովայի հետ, բայց լիովին հարգում եմ հարևան հանրապետության քաղաքացիների կամքը», – գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը […] ...
17:20 18.07.2025
ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Չեխիայի համար Ռուսաստանից նավթ ներմուծելու թույլտվությունըՌուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից ուրբաթ օրը, չեղյալ է հայտարարում Չեխիայի համար թույլտվությունը ռուսական նավթ ներմուծելու վերաբերյալ, ասվում է Խորհրդի կողմից ընդունված որոշման մեջ։ «Խորհուրդը որոշել է չեղարկել Ռուսաստանից Չեխիա նավթ ներմուծելու համար նախատեսված բացառությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիան 2024 թվականին […] ...