Հյուսիսային մաքսատուն-վարչությունում առանց հերթի օրական պատրաստ են սպասարկել 350-400 մեքենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+19.09 oC

Հյուսիսային մաքսատուն-վարչությունում առանց հերթի օրական պատրաստ են սպասարկել 350-400 մեքենա

14:50 19.10.2019

Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի շրջանակներում վարչապետն այցելել է Գյումրիում կառուցվող Պետական եկամուտների կոմիտե Հյուսիսային Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածք։

Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին:


Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված 6 հեկտար տարածքում է մեծածավալ շինարարություն ընթանում: Կառույցի շինարարության հիմնական կապալառուն՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն է: Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը, որտեղ կկենտրոնացվեն ավտոմաքսատան գործառույթները, շահագործման կհանձնվի 2019 թվականի նոյեմբերի սկզբին: Կառույցը հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկայով և արդի լուծումներով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին և տնտեսվարարողներին բարձր որակով սպասարկել:

Կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ:

Հոկտեմբերի 14-ից Գյումրիում գտնվող ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեկնարկել է ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային, մասնավորապես վերաբերում է Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծված միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող թեթև մարդատար ավտոմեքենաների, ձևակերպումների գործընթացը: Նիկոլ Փաշինյանը այցելել է մաքսատուն և հետևել աշխատանքների ընթացքին։


Հյուսիսային մաքսատուն-վարչությունում առանց հերթի օրական պատրաստ են սպասարկել 350-400 մեքենա: Մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացն տևում է 20 րոպե:
Վարչապետը մասնակցել է նաև Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»:
Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել է ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

BACK_TO_TOP