23:30 03.11.2019
Մոսկվայի պետական համալսարանի մասնագետները գերմանացի գործընկերների հետ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ: Գիտնականների միջազգային խմբի կարծիքով՝ ծակոտկեն սիլիկոնից պատրաստված նանոկոնտեյներները կօգնեն պայքարել քաղցկեղի դեմ:
Օնկոլոգիական հիվանդությունների բուժման հիմնական խնդիրն այն է, որ քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան, հիվանդ բջիջների հետ, ազդում են նաև առողջ բջիջների վրա:
Մասնագետների կարծիքով ՝ սիլիկոնե նանոկոնտեյներները կօգնեն լուծել այդ խնդիրը: Դրանք թույլ կտան դեղամիջոցը հասցնել հիվանդ տարածք՝ չազդելով օրգանների առողջ հատվածների վրա:
Այս հայտնագործությունը երեք տարի շարունակ կատարված հետազոտությունների արդյունք է: Այժմ գիտնականները վստահ են, որ ուսումնասիրության արդյունավետությունը, որն ապացուցված է լաբորատորիայում, կապացուցի իրեն կիրառական առումով:
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Լյուբով Օսմինկինան, նշում է, որ սիլիկոնե նանոկոնտեյներներն արդյունավետ կլինեն տարբեր ծագման քաղցկեղների բջիջների ոչնչացման գործընթացը սկսելու գործում: Այսօր ուռուցքաբանության բուժման հիմնական խնդիրը ճշգրիտ ախտորոշում կատարելն է և ճիշտ դեղեր նշանակելը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...