20:10 03.11.2019
Գերի Սմարթը և Լաուրան Անգլիայի Անգլիայի Նորթհեմփթոն քաղաքում հանդիպել են դեռ պատանի հասակում: Միմյանց սիրելով՝ ապրել են տարիներ շարունակ, սակայն ամուսնացել են միայն վերջին պահին:
Հուլիսին 33-ամյա Գերին վերադարձել է աշխատանքից ՝ բողոքելով մեջքի և կրծքավանդակի ցավից: Ապա նա աչքի առաջ սկսել է ուղղակի «հալչել», անքնություն է ձեռք բերել ու կորցրել քաշը: Տղան հիվանդանոց է դիմել, որտեղ նրա թոքերից ջուր են քաշել և ուղարկել են բիոպսիայի: Շուտով բժիշկներն ընտանիքին հայտնել են սարսափելի լուրը՝ Գերիի մոտ քաղցկեղ է՝ վերջնական փուլում: Նրան կարճ կյանք է մնացել:
Բրիտանացին ասել է իր վերջին ցանկության մասին՝ մահանալ ամուսնացածի կարգավիճակում:
Երբ Գերիի մոտ անբուժելի քաղցկեղ հատնաբերեցին, նա ասաց ինձ, որ ուզում է մահանալ՝ ամուսնացած: Մենք կարծում էինք, որ ավելի շատ ժամանակ կունենանք, բայց ոչ: Անցյալ ուրբաթ հիվանդանոցում մեզ ասացին, որ երկար ժամանակ չի մնացել», – ասել է Գերիի կինը:
Հիվանդությունից առաջ զույգը նախատեսել էր հարսանեկան արարողությունը իրականացնել հաջորդ տարի: Հիվանդասենյակում հարսանեկան արարողությանը մասնակցել է 25 մարդ՝ հարազատներն ու ընկերները, որոնք միաժամանակ հրաժեշտ են տվել Գերիին: Սիրահարները փոխանակվել են մատանիներով և երդումներով: 31-ամյա Լորան քնել է ամուսնու կողքին: Արթնանալով ՝ տեսել է, որ ամուսինը մահացել է: Նրանք ամուսնացած են եղել 7 ժամ:
«Նա հրաշալի է, ես հպարտ եմ, որ նրա կինը դարձա»,- ասել է Լորան
”
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...