23:41 29.10.2019
Չեստիտի Պատերսոնը 4 տարի առաջ կորցրել է հորը ու չի կարողացել համակերպվել վշտի հետ: Ցավը թեթևացնելու համար նա որոշել է ամեն օր նամակներ գրել հոր հեռախոսին ու պատմել իր կյանքի ամեն մի կարևոր իրադարձության, ամեն մի ապրած օրվա մասին: Նա պատմել է․ թե ինչպես է պայքարել քաղցկեղի դեմ, ինչպես է ավարտել համալսարանը, ինչպես է իր ընկերը հեռացել իրենից ու ինչպես է նա սկսել նոր սեր փնտրել: Արդեն չորրորդ տարում աղջիկն ավելի ու ավելի շատ է սկսել գրել այն մասին, թե ինչքան է կարոտում հորը, հետո գրել է, թե շատ կցանկանար, որ հարսանիքին ներկա լիներ հայրը և ծնողական օրհնանք տար իրեն, որ տեսներ, թե ինչքան է ինքը մեծացել ու դարձել արժանավոր մարդ, որ իրենով հայրը կարող է հպարտանալ:
«Ողջույն, հայրիկ: Վաղը նորից դժվար օր է սպասվում: Չորս տարի է անցել այն օրվանից, երբ դու հեռացար ինձանից: Չկա մի օր, որ ես չհիշեմ քեզ ու չկարոտեմ: Ես ընդամենը ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում քեզ»,- իր վերջին նամակներից մեկում գրել է Չեստիտին:
Այս նամակից հետո էլ տեղի է ունեցել անհավատալին: Աղջիկը պատասխան է ստացել հոր հեռախոսից: Պարզվել է, որ հոր մահից հետո նրա հեռախոսահամարը փոխանցվել է այլ բաժանորդի՝ Բրեդ անունով տղամարդու: Բրեդն իր կյանքում ևս մեծ ողբերգություն է ապրել: Ավտովթարի ժամանակ նա կորցրել է աղջկան, ու այդ դեպքից հետո բազմաթիվ անգամ մտածել է ինքնասպանության մասին: Սակայն Չեստիտիի նամակները նրա վրա մեծ դրական ազդեցություն են գործել: Իր պատասխան նամակում Բրեդը խոստովանել է, որ անհամբերությամբ սպասել է Չեստիտիի ամեն մի նամակին:
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...
18:45 05.07.2025
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովումԱրտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...
18:12 05.07.2025
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...