Ի՞նչ է շարադրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Ի՞նչ է շարադրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևում

18:28 29.10.2019

2019թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը արդեն հաստատել է:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժինը ներկայացնում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:

2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296): «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» (Affirming the United States record on the Armenian Genocide) վերնագիրը կրող փաստաթղթում ասված է.

«Քանի որ Միացյալ Նահանգները կարող է հպարտանալ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ճանաչելու և դատապարտելու, ինչպես նաև հայերին, հույներին, ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին, արամեացիներին, մարոնիտներին և ցեղասպանությունը վերապրած այլ քրիստոնյաներին փրկություն ցուցաբերելու իր պատմական անցյալի համար,

Քանի որ 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն կազմակերպել և առաջնորդել է բազմաթիվ երկրների պաշտոնատար անձանց բողոքի գործողություններն ընդդեմ այն, ինչը նա բնութագրել է որպես կայսրության կողմից «ազգի ոչնչացմանն ուղղված արշավ», և 1915 թ. հուլիսի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լանսինգի կողմից նա հրահանգ է ստացել, որ «Պետքարտուղարությունը հավանություն է տալիս հայկական հետապնդումների դադարեցմանն ուղղված … ձեր գործողություններին»,

Քանի որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության ձևավորումը, որը հաստատվել է Կոնգրեսի ակտով և որը 1915-1930 թթ. ընթացքում հավաքել է 116,000,000 դոլար (2019 թ. արժեքով՝ ավելի քան 2,500,000,000 ԱՄՆ դոլար) և Սենատն ընդունել է այս կոտորածները դատապարտող բանաձևեր,

Քանի որ Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թ. սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը և որը կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ակունքներում, հայկական դեպքը վկայակոչում էր որպես 20-րդ դարի ցեղասպանության ակնառու օրինակ,

Քանի որ, ինչպես ներկայացված է Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. իր հրամանատարներին առանց որևէ դրդապատճառի Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ ի չիք դարձրեց բոլոր առարկություններն՝ ասելով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հիմք դնելով հրեաների Ողջակիզման համար,

Քանի որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 հայտարարության և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ 1975 թ. ապրիլի 8-ի №148 և 1984 թ. սեպտեմբերի 10-ի №247 համատեղ բանաձևերի միջոցով,

Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, ինչպես նաև հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի և արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

Արձանագրելով վերոնշյալը՝ հաստատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,

2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և

3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:

Բանաձևի անգլերեն բնագրից (ոչ պաշտոնական) թարգմանությունը` ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներ

15:50 26.07.2025

Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ Հաջիև

15:45 26.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ Հաջիև

Գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ, և ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ «Երբեմն երկրները թղթի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրում, բայց իրական խաղաղություն չկա: Հարավային Կովկասում իրական խաղաղություն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

15:30 26.07.2025

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

15:14 26.07.2025

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

BACK_TO_TOP