Աննա Հակոբյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Աննա Հակոբյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակը

11:29 30.10.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից:

Տիկին Դի Կարլոն հետաքրքրվել է Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունից և խնդրել ներկայացնել մանրամասներ։ Աննա Հակոբյանը պատմել է, որ նախաձեռնության մեկնարկը տրվել է 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։

«Իմ ելույթներում բազմիցս ասել եմ, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ ունեցան զոհեր և նրանց գերակշոռ մասը 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ էին։ Այդ օրերին ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էի, անընդհատ հետևում էի լուրերին, կարդում էի հոդվածներ։ Դա շատ բարդ էր ինձ համար որպես մայր, որպես կին, և երբ իմ ամուսինն ընտրվեց վարչապետ, ես հասկացա, որ չեմ կարող ոչինչ չանել, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամեն վայրկյան կարող է վերսկսվել և հակառակորդ կողմը կարող է էսկալացիայի ենթարկել իրադրությունը։ «Կանայք հանուն նախաձեռնության» արշավը կանանց կոչն է հակամարտության հարցում որոշում կայացնողներին երբեք չսկսել պատերազմ և փորձել հակամարտությունը կարգավորել ոչ թե պատերազմի, բռնության, մարդկային կյանքերի գնով, այլ բանակցային սեղանի շուրջ։ Եվ ես կոչ եմ անում այլ երկրների առաջին տիկիններին, հատկապես Ադրբեջանի ղեկավարի տիկնոջը միանալ այս նախաձեռնությանը, քանի որ միասին մեր ձայնն ավելի ազդեցիկ կլինի։ Մենք չենք ներգրավվում հակամարտության կարգավորման մանրամասների մեջ: Այս նախաձեռնությունը բացառապես խաղաղության և մարդկային կյանքեր պահպանելու մասին է։ Ես հավատում եմ, որ հնարավոր է անգամ Լեռնային Ղարաբաղի նման բարդ հակամարտությունը կարգավորել բացառապես բանակցությունների միջոցով»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։

Վարչապետի տիկինը պատմել է, որ վերջին շաբաթներին անընդհատ հետևել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և մտածել, թե ինչպես հուշել Թուրքիայի նախագահի տիկնոջը, որպեսզի նա էլ իր երկրում խաղաղության կոչ անի։ Աննա Հակոբյանը նշել է, որ նախաձեռնությանը միանալու ուղիղ կոչով չի դիմել Ադրբեջանի նախագահին և վերջինս էլ ուղիղ կոչով չի արձագանքել, սակայն այս տարվա ապրիլին, երբ ԱՄՆ Կոնգրեսում «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին ելույթ էր ունեցել, տիկին Մեհրիբան Ալիևան հաջորդ օրերին հանդիպել էր պատերազմի վետերանների հետ և իր հայտարարության մեջ նշել, որ Արցախի յուրաքանչյուր գյուղում պետք է դնել Ադրբեջանի դրոշը։

«Ես համոզված եմ, որ որքան շատ ազդեցիկ կանայք միանան այս նախաձեռնությանը, այնքան մեր ձայնն ավելի բարձր ու լսելի կլինի»,-ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան տիկին Դի Կարլոն հաջողություն է մաղթել նախաձեռնությանը՝ շեշտելով որ այն հրաշալի գաղափար է։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը պատմել է նաև իր ղեկավարած «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեության մասին, ներկայացրել երկու հիմնադրամների կատարած աշխատանքները։

Հանդիպումից հետ Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի օրվան նվիրված տոնակատարությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

18:55 05.07.2025

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

Ապագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական ​​Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

18:45 05.07.2025

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

18:33 05.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

18:22 05.07.2025

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

Հունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

18:12 05.07.2025

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական ​​և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP