Վերջ տրվեց հարյուրամյա լռությանը. Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Վերջ տրվեց հարյուրամյա լռությանը. Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ընթացքը

12:50 30.10.2019

Հայկական լրահոսում այսօր գերակայողը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն է, որն ընդունվեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատում: Դեմոկրատների և հանրապետականների կողմից հեղինակած բանաձին կողմ է արտահայտվել 405 պատգամավոր, դեմ՝ 11: Թուրքիան արդեն քննադատող հայտարարություն է արել՝ ցեղասպանության բանաձևի ընդունումը կապելով Սիրիայիում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հետ:

«Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ նահանգների արձանագրությունները». այսպես է կոչվում այն փաստաթուղթը, որը երեկ ընդունվեց Ներկայացուցիչների պալատում: Դրա քննարկումն անցավ երկու փուլով: Նախ՝ կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223-ը, դեմ՝ 191-ը։ Դա նշանակում էր, որ արդեն իսկ օրակարգ մտցնելուց հետո բանաձևում այլևս փոփոխություներ չէին կարող մտցվել։

Դրանից հետո, ըստ ընթացակարգի, սկսվեց բանավեճի փուլը: Ցեղասպանության բանաձևն ընդունելու կողմնակիցները գերակշիռ մեծամասնություն էին կազմում և իրենց ելույթներում նշում, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի օսմանյան Թուրքիայի կողմից մեկուկես միլիոն հայերի սիստեմատիկ բնաջնջումը՝ որպես ցեղասպանություն: Հայկական արմատներով կոնգրեսական Աննա Էշուն հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումով հնարավոր կլինի վերջ տալ հարյուր տարվա լռությանը.

«Եվ այսօր կարող ենք վերջ տալ ավելի քան 100 տարվա լռությանը` ընդունելով այս բանաձևը: Սա պատմական օր է Ներկայացուցիչների պալատում: Սա մի բան է, որին ես սպասել եմ 27 տարի: Սա խորը անձնական է ինձ համար: Իմ ընտանիքի անդամներից մի քանիսը այս կոտորածների զոհ են եղել: Եվ իմ ծնողները նրանց հետ փախել են Ամերիկա, հայրս ասում էր, որ Ամերիկան ամենալավ գաղափարն էր: Այս բանաձևը հարգանքի տուրք է ոչ միայն իմ նախնիների, այլ բոլոր նրանց համար, ովքեր զոհվել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ընթացքում»:

Դեմոկրատ պատգամավոր Ադամ Շիֆը, որը մոտ մեկ տասնամյակ զբաղվել է ցեղասպանության հարցով, ելույթի ժամանակ չի կարողացել զսպել հուզմունքը:

«Մենք չենք կարող ընտրողաբար որոշել, թե մարդկության դեմ ո՛ր հանցագործություններն են քննարկման համար նպատակահարմար, որոնք` ոչ: Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանությունը քողարկել մեղմասացության տակ և չպետք է լռենք՝ օտար պետության վախից»,- հայտարարեց նա՝ հավելելով․ «1915-ը վերապրածների և նրանց սերունդների համար «ցեղասպանություն» բառը սուրբ է, քանի որ նշանակում է` աշխարհը չի մոռացել և չի մոռանա: Ցեղասպանության ժխտումը, մյուս կողմից, սրբապղծություն է, ինչպես Էլի Վիզելն էր ասել` կրկնակի սպանություն»:

Թուրքիայի կառավարությունը իրականացրել է ժխտողական քաղաքականություն և դա արել է տասնամյակներ շարունակ` օգտագործելով զանազան միջոցներ, ահաբեկելով և պատժելով Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր համարձակվում են ճանաչել Օսմանյան կառավարության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը սկսվել է 1915 թվականից: Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնողներ չեն եղել, սակայն Հանրապետական Մայքլ Բաջերսը հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ են 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին խոսում, երբ տարեվերջին քիչ օրեր են մնացել.

«Անհասկանալի է` ինչու ենք մենք հրատապությամբ քննարկում օրենքի ուժ չունեցող այս բանաձևը: Ինչու է Ներկայացուցիչների տունը ժամանակ ծախսում մեկ դար առաջ տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ բանաձևի վրա, այն դեպքում, երբ տարեվերջին քիչ ժամանակ է մնացել և բազմաթիվ հարցեր կան չլուծված»:

Նրան հակադարձել է հենց իր կուսակիցը.

«Ցեղասպանությունը` երբ և որտեղ էլ այն պատահի, չի կարող անտեսվել; Այսօր մենք վերջ ենք դնում հարյուրամյա լռությանը, որ զանգվածային կոտորածների և սպանությունների նկատմամբ միջազգային անտարբերության ևս մեկ շրջափուլ չսկսվի»:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշել է.

«Ամեն տարի մենք հավաքվում ենք` սգալու ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր, սակայն, մենք կարող ենք ուժ և համարձակություն գտնել` դատապարտելու ատելությունը, բռնությունը, անհանդուրժողականությունը, այսօր մենք կարող ենք հավատով, հույսով ու խաղաղությամբ լի ապագա կառուցել մարդկության համար»:

Դեմոկրատ Բերդ ՇերմանՆ էլ հայտարարել է, թե Թուրքիային սիրաշահելու ժամանակներն ավարտվել են.

«Ամերիկան վաղուց պետք է ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը, սակայն շատերն էին հորդորում խուսափել այդ քայլից` Անկարայի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելու համար: Մեր զորքը հետ քաշվեց Սիրիայից, մենք լքեցինք այդ տարածքը թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով»:

Հենց դա նկատի առնելով՝ ավելի ուշ թվիթերյան իր էջում նա գրառում էր արել ու ասել, որ այս հանգրվանին հասան նաև այսպես ասած, «Էրդողանի շնորհիվ»:

Կոնգրեսական բավական երկար տևած բանավեճից հետո բանաձևը քվեարկության դրվեց: 405 կողմ, 11 դեմ 3 ձեռնպահ. ձայների այսպիսի հարաբերակցությամբ ընդունվեց փաստաթուղթը: Դրանում մեջբերելով պատմական փաստերը՝ Ներկայացուցիչների պալատը փաստաթղթում եզրակացնում էր.

«Հաստատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը՝ այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,

2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը,

3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:

Այս փաստաթղթում հիշատակվում են նաև նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թվականի հայտարարությունը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ 1975թ. 1984թ. բանաձևերը: Ընդունված փաստաթուղթը պարտադիր ուժ չունի, սակայն դրա ընդունումը մասնագետները կարևոր քայլ են համարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

10:47 26.07.2025

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

Կամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

10:32 26.07.2025

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական ​​վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

09:21 26.07.2025

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...

BACK_TO_TOP