18:55 30.10.2019
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: Այս որոշմանը հաջորդեցին Թուրքիայից հնչող դատապարտումներն ու սպառնալիքները: Ի՞նչ զարգացումներ կարող են հետևել այս քայլին: Այս և այլ հարցերի մասին SHANTNEWS.am-ը զրուցեց արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
– ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Որևէ իրավական ուժ կարո՞ղ է ունենալ այս բանաձևը:
– Փաստաթուղթն իրավական ուժ ունի այնքանով, որ արտահայտում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պաշտոնական դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում, սակայն դրանից բխող իրավաքաղաքական կամ տնտեսական հետևանքներ՝ ԱՄՆ-ի գործադիր իշխանությունների կողմից Թուրքիայի նկատմամբ առարկայական նախազգուշական կամ պատժիչ գործողություններ, այն չի նախատեսում: Ըստ էության, այդ բանաձևն առավելապես բարոյական ներուժ ունի և, զուտ քաղաքական տեսանկյունից, հավանաբար, կոչված է ծառայելու որպես լրացուցիչ փաստարկ, նույն օրը Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատրվակով, այդ երկրի հանդեպ սահմանվող պատժամիջոցներն արդարացնելու համար: Ամեն դեպքում, այդ բանաձևը չի կարելի ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել՝ այն ընդունվել է Մերձավոր Արևելքում ձևավորվող նոր ռազմաքաղաքական իրողությունների համատեքստում և դրանց համահունչ, բայց նաև մեզ է հնարավորություն ընձեռում թարմացնելու սեփական մոտեցումներն ու թարմ հայացքով դիտարկելու ինչպես հայ-ամերիկյան, այնպես էլ հայ-թուրքական փոխհարաբերությունների հեռանկարները:
– Ի՞նչ զարգացումներ կարող են հետևել այս բանաձևի ընդունմանը, այդ առումով ի՞նչ դեր կխաղան թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումները:
-Ես հակված եմ այն կարծիքին, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների այս առերևույթ սառեցումը լավ հնարավորություն է ընձեռում Թուրքիային՝ հանդես գալու Մերձավոր ու Միջին Արևելքում որպես ինքնուրույն, սեփական շահերի առաջմղումը բացառապես իր ուժերով ապահովող տարածաշրջանային գերտերություն: Թուրքիայի համար նոր և շատ կարևոր դերակատարում է նախանշված առնվազն առաջիկա մեկ տասնամյակի համար, ու մենք պետք է կարողանանք լինել միաժամանակ և ճկուն, և կոշտ, որպեսզի չդառնանք գլոբալ խաղի անճարակ զոհը:
– Արդյո՞ք այս բանաձևը պատճառ կդառնա, որ Թուրքիայում ճնշումների ենթարկվեն հայ համայնքն ու Պոլսո Հայոց պատրիարքարանը:
– Հայ համայնքն ու Հայոց Պատրիարքարանը պաշտոնական Անկարայի ձեռքում գտնվող պատանդներն են, ում ճակատագիրը պետք է մեզ թե´ մտահոգի, թե´ մշտապես զգաստ պահի: Մյուս կողմից, մենք պետք է հիշենք այն մասին, որ հենց նախագահ Էրդողանի իշխանության տարիներին վերանորոգվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, ուր նաև պատարագներ մատուցվեցին, իսկ չորսը հայեր դարձան խորհրդարանի պատգամավորներ: Մենք պետք է հաշվի առնենք Թուրքիայում տեղի ունեցող այս կարգի փոփոխություններն ու կարողանանք ճիշտ գնահատել այնտեղից եկող բոլոր՝ թե´ դրական, թե´ բացասական ազդակներն ու դրանց արձագանքելու համարժեք տոնայնությունն ընտրել:
15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...
15:14 26.07.2025
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...