16:00 30.10.2019
Հանրային խորհդրի նախագահ Վազգեն Մանուկյանը վերջին օրերին մամուլում շրջանառվող բոլոր լուրերին ու հարցերին պատասխանելու համար այսօր հանդիպել է լրագրողների հետ:
«Հոկտեմբերի 27-ի հարցը ես չեմ քննարկելու, դրա վերաբերյալ նորից քննարկում սկսելն այն խաղն է, որի մեջ մտնել պարտադրում են հիմա ժողովրդին»:
Նա անդրադարձավ նաև պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին, որ կալանավայրում Նաիրի Հունանյանի հետ զրույցի ժամանակ վերջինս ասել է, թե եղել է Վազգեն Մանուկյանի տանը, և որ ըստ Բաբաջանյանի՝ Վազգեն Մանուկյանը կապ ունի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ:
«Եթե իշխանությունը հարց ունի, իրավապահ մարմիններ կան, թող վերանայեն գործը: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայեն և հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով անեն դա»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ ինքը Նաիրի Հունանյանի հետ առնչվել է 1988-ի շարժման ժամանակ, երբ ներկայացնում էր «Ղարաբաղ» կոմիտեն, իսկ Նաիրի Հունանյանը՝ Ուսանողական շարժումը: Հաջորդ հանդիպումը եղել է այդ հանդիպումից շատ հետո:
«Նա դիմել էր մեզ՝ ԱԺՄ կուսակցություն, ուզում էր ընդունվել: Մենք որոշել էինք, որ չարժե, մենք բոլորին չէինք ընդունում, նրան էլ չընդունեցինք ինչ-ինչ պատճառներով: Նրա հետ ո´չ ընկերական հանդիպումներ, ո´չ խոսակցություններ չեն եղել, մեր տանը նա չի եղել: Այս ամենն իր հետևում քաղաքական նպատակներ ունի»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի ասածին, թե Հոկտեմբերի 27-ը Վազգեն Մանուկյանի անձնական հաշվեհարդարն էր Վազգեն Սարգսյանի իշխանության դեմ, Վազգեն Մանուկյանը նկատեց.
«Նա այն մարդը չէ, որի ասածներին ես պետք է պատասխան տամ»:
Մանուկյանն այլևս չցանկացավ Հոկտեմբերի 27-ի մասին մեկնաբանություններ անել, նաև պարզաբանել, թե ինչու էր այդ ոճրագործության հաջորդ օրը Հունանյանին և նրա խմբին անվանել «ռոմանտիկներ»:
«Որքան գիտեմ՝ բոլոր խոսակցությունները բանտում ձայնագրվում են: Պահանջեք և լսեք այն, ես ինչո՞ւ Արման Բաբաջանյանի խոսքերին պատասխանեմ: Սա Բաբաջանյանի հարցը չէ, այլ քաղաքական պատվեր»,- խոսքը եզրափակեց Մանուկյանը:
15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...
15:14 26.07.2025
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...