Իսրայելում կոչ են անում հետևել ԱՄՆ-ում քվեարկության օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Իսրայելում կոչ են անում հետևել ԱՄՆ-ում քվեարկության օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

17:29 30.10.2019

Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին:

Այս մասին գրում է «The Times of Israel»-ը՝ նկատելով, որ ողջույններ ու ծափահարություններ հնչեցին հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո, երբ 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվեց «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» խորագրով բանաձևը: Այն բացառիկ էր ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ տարբեր ձևակերպումներով նախագծեր դրվել էին շրջանառության մեջ, բայց երբեք չէին ընդունվել:

Իսրայելական անգլալեզու օնլայն թերթի հոդվածագիրը նկատում է, որ հոկտեմբերի 29-ը, երբ Թուրքիան նշում է Հանրապետության օրը, այսուհետ կմնա պատմության մեջ նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիայի դեմ երկու նախագծերի ընդունմամբ. մյուսը այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օրինագիծն էր: Այս ամենը տեղի էր ունենում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատված ներխուժումից և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ վերցրած քրդերի վրա հարձակումից երեք շաբաթ անց:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունն ուղղված էր պատմական արդարությանն ու ճշմարտությանը: Թուրքիային չպետք է թույլ տալ՝ ահաբեկել աշխարհը՝ կորզելով ցեղասպանության ժխտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է «Կապույտ և սպիտակ» կուսակցական դաշինքի առաջնորդներից Յաիր Լապիդը, ով իր «Yesh Atid» կուսակցությամբ բազմիցս բարձրացրել է Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

«Ես կշարունակեմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իմ պայքարը»,- ընդգծել է Լապիդը:

Նա այս տարվա ապրիլին խոսել էր Իսրայելի «բարոյական և պատմական պատասխանատվության» մասին՝ նշելով, որ ժամանակն է իր երկրի կառավարության համար ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դադարեցնելու Թուրքիայի ճնշումներին դիմակայելու քաղաքականությունը:

Իսրայելի ներքին գործերի նախկին նախարար Գիդեոն Սաարը՝ դաշինքի մեջ մտնող «Լիկուդ» կուսակցությունից, նույնպես ճանաչման կոչ է արել՝ ողջունելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բարոյական և սկզբունքային կեցվածքը:

«Իսրայելը ևս պետք է հստակ ճանաչի այս սարսափելի վայրագությունները»,- նշել է Սաարը՝ օգտագործելով #genocide (ցեղասպանություն) հեշթեգը:

Իսրայելի Կնեսետում բազմիցս բարձրացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այն 2016-ին հավանության է արժանացել խորհրդարանի կրթության հարցերի հանձնաժողովում: Այդ թեմային անդրադարձել է նաև երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը՝ բարձրաձայնելով անգամ ՄԱԿ-ի ամբիոնից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

15:30 26.07.2025

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

15:14 26.07.2025

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

BACK_TO_TOP