15:53 02.11.2019
«Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնմ» իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության H. Res. 296 բանաձևի դեմ քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը հանդիսանում են Թուրքական հանձնախմբի անդամներ.
«Հայոց ցեղասպանության H. Res. 296 բանաձևի դեմ քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը հանդիսանում են Թուրքական հանձնախմբի անդամներ (հանձնախմբի անդամների ընդհանուր թիվը՝ 107 կոնգրեսական)։ Նրանք են՝
Սյուզան Բրուքս (Susan Brooks) Հանրապետական-Ինդիանա,
Լերի Բուշոն(Larry Bucshon) Հանրապետական-Ինդիանա,
Թոմ Քոլ (Tom Cole) Հանրապետական-Օկլահոմա,
Վիրջինիա Ֆոքս (Virginia Foxx) Հանրապետական-Հարավային Կարոլինա,
Էնդի Հարրիս (Andy Harris) Հանրապետական-Մերիլենդ,
Մարկ Մեդոուս (Mark Meadows) Հանրապետական-Հարավային Կարոլինա։Մյուս դեմ քվեարկածները, ովքեր Թուրքական հանձնախմբի անդամ չեն․
Ջիմ Բեյրդ (Jim Baird) Հանրապետական-Ինդիանա,
Քևին Բրեդի (Kevin Brady) Հանրապետական-Տեխաս,
Գրեգ Փենս (Greg Pence) Հանրապետական-Ինդիանա,
Մայքլ Ռոջերս (Michael Rogers) Հանրապետական-Ալաբամա,
Ուիլիամ Թորնբերի (William Thornberry) Հանրապետական-ՏեխասՊատահական չէ, որ բանաձևին դեմ քվեարկած ներկայացուցիչներից 4-ը հենց Ինդիանա նահանգից են` Սյուզան Բրուքս, Լերի Բուշոն, Թոմ Քոլ, Գրեգ Փենս, Ջիմ Բեյրդ։ Ինդիանայից է նաև հայտնի թուրք գործարար և մեգադոնոր Էրսալ Օզդեմիրը (Ersal Ozdemir), ով «Keystone Group»-ի և «Indy Eleven Professional Soccer»-ի հիմնադիրն է։ Էրսալ Օզդեմիրի և իր կնոջ՝ Իզաբելլա Օզդեմիրի (Ozdemir, Izabella) կողմից ֆինանսավորվել են այս բանաձևին դեմ քվեարկած այս 4 կոնգրեսականները, մասնավորապես՝
Լերի Բուշոնը- $7500
Սյուզան Բրուքս- $11827
Գրեգ Փենս- $7734
Ջիմ Բեյրդ- $500Էրսալ Օզդեմիրը բացի այն, որ ֆինանսավորում է անհատ թեկնածուների, նաև գումարներ է տրամադրում Ինդիանայի հանրապետական հանձնաժողովին (Indiana Republican State Committee) ավելի քան $18 հազար:
Բացի այդ դեմ քվեարկած 11 կոնգրեսականներից ոմանք ֆինանսավորում են ստացել թուրքական PAC-երից։ PAC-ը քաղաքական հանձնաժողով է, որի նպատակը դրամահավաք իրականացնելն է թեկնածուներին ընտրություններում աջակցելու կամ այլ թեկնածուների դեմ աշխատելու համար։ ԱՄՆ-ում ամենից հայտնի և ակտիվ թուրքական PAC-երն են՝ «Turkish Coalition USA PAC» (TC-USA PAC), «Turkish Coalition Northeast PAC» (TC-NE PAC), «Turkish Coalition California PAC» (TC-CAL PAC), «Turkish Coalition Midwest PAC» (TC-Midwest PAC, վերջինիս նախկին գանձապետը (committee treasurer) վերոնշյալ Էրսալ Օզդեմիրն է), «National Turkey Federation PAC» (TURPA)։ Այս PAC-երը մեծապես ֆինանսավորվում են Թուրքիայի և ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից։ Հենց այս գումարներն էլ փոխանցվում են կոնգրեսականների՝ իրենց ցանկալի թեկնածուներին։Մասնավորապես՝
Ջիմ Բեյրդ- $2500, «National Turkey Federation PAC»,
Լերի Բուշոն-$2500, «National Turkey Federation PAC»,
Վիրջինիա Ֆոքս-$10,500 «Turkish Coalition USA PAC», Turkish Coalition Northeast PAC»,
Թոմ Քոլ- $500.00-«Turkish Coalition USA PAC»,
Գրեգ Փենս- $500-«Turkish Coalition Midwest PAC»»:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...