Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+31.09 oC

Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը

14:47 03.11.2019

Նոյեմբերի 2-ին Երևանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերել են նույն օրը Երևանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան եղել է Audi, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել են այդ ուղղությամբ, որից հետ Audi-ի վարորդը, որը տանը չի եղել, իմանալով, որ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են դեպքի հանգամանքները, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Հրաչյա Թադևոսյանն է։

Audi մակնիշի 36 NF 958 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով

12:20 16.07.2025

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ մի շարք ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման հատկանիշներով։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարարի պաշտպանական խորհուրդը։  Պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է «ակնհայտ անհիմն»։ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու […] ...

72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

12:13 16.07.2025

72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս: Կատարվում է նախաքննություն։ ...

SHANTNEWS

12:00 16.07.2025

SHANTNEWS

Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում է

11:57 16.07.2025

Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած […] ...

Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են Ուկրաինա

11:48 16.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են Ուկրաինա

Ուկրաինան արդեն ստանում է հրթիռներ Patriot համակարգերի համար, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Դրանք արդեն ուղարկվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում Գերմանիայի կողմից, և բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարը», – ասել է նա Փենսիլվանիայից Վաշինգտոն ժամանելուն պես։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը Մոսկվային 50-օրյա վերջնագիր տվեց՝ պահանջելով Կիևի հետ […] ...

BACK_TO_TOP