12:26 04.11.2019
Ադրբեջանի սահմանապահները նոյեմբերի 3-ի գիշերը հայտնաբերել են, որ ինչ-որ մեկը փորձում է ապօրինի հատել Իրանի հետ սահմանը և անցնել Ադրբեջանի տարածք։ Կրակոցներից հետո սահմանախախտը սպանվել է ադրբեջանական տարածքում՝ Բիլյասուվար բնակավայրի ուղղությամբ։
Զննությունից հետո պարզվել է, որ սպանվածը փորձում էր Իրանից Ադրբեջան անցկացնել ավելի քան 12 կիլագրամ թմրանյութեր։ Նա նաև զինված էր ատրճանակով։ Սահմանապահները պարզել են, որ 1994-ին ծնված Թուրալ Ամիրովը Ադրբեջանի քաղաքացի է եղել և միջադեպից ընդամենը 2-3 օր առաջ հատել է սահմանը՝ Իրան մեկնելով։
Ավելի ուշ հայտնաբերվել են նաև սահմանախախտի հանցակիցները․ Ադրբեջանի ևս 2 քաղաքացի ուշադրություն գրավող «99-FC-999» պետհամարանիշով «Նիվա» մեքենայով սպասել են մոտակայքում՝ սահմանախախտին դիմավորելու և թմրանյութերը փոխադրելու համար։ Նրանք հիմա ձերբակալված են։
Ադրբեջան-Իրան սահմանին նման միջադեպերը սովորական երևույթ են։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության նպատակով Իրանից սահմանախախտները փորձում են սահմանապահների ուշադրությունից սպրդելով անցնել Ադրբեջան։ Նրանց մի մասը բռնվում է։
18:12 16.07.2025
Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործենԱրդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներով ապրանքի գնի ներկայացման նոր կանոնները տնտեսավարողներին ներկայացնելու նպատակով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հանդիպում է կազմակերպվել։ Հանդիպումը վարում է ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի և նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ տնտեսավարողներ։ Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ միջոցառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի […] ...
18:07 16.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին օդանավակայանում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Նա 2024 թվականի հուլիսի 18-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր վայրի բնության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:54 16.07.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել դպրոցների մարզադահլիճներՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել կոմիտեի համակարգմամբ կառուցված կամ վերակառուցված դպրոցների մարզադահլիճներ՝ դիտարկելու շենքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև հետևել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան N33 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում նախորդ այցի ժամանակ վերհանված […] ...
17:46 16.07.2025
Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց […] ...
17:40 16.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ըԲացահայտվել է 127 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ […] ...