15:58 04.11.2019
Կառավարության ամբողջական աշխատանքի արդյունքն է եղել, որ այլևս որևէ ձևով չկա պետական անձանց կողմից հովանավորչություն, և ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ազատ է զբաղվել բիզնես գործունեությամբ, և դա արտացոլված է նաև թվերով: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Շաքարի ոլորտում կա տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություն, նույնը կա նաև կարագի ոլորտում: Թե´ ներքին արտադրողներն են դառնում մրցունակ, թե´ տարբեր ներմուծողները: Մոտավորապես 20 տոկոսի փոփոխություն կա այդ ոլորտում, դինամիկան դրական է»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այժմ ուսումնասիրություններ են իրականացվում բենզինի ոլորտում, և մինչ տարեվերջ լավ դինամիկա կլինի, ուսումնասիրվում է նաև գազի և կոնյակի ոլորտը:
«Գերիշխողների հետ կապված` ՏՄՊՊՀ-ում խնդիր կա և գազավորված խմիչքների ոլորտում, որտեղ արդեն 2 վարույթ կա, և հիմա մշակվում են այդ ոլորտին ուղղված խաղի կանոնները, թե ինչպես պետք է բիզնես արվի, նաև ծխախոտի ոլորտում նման մի գործունեություն կա»,- նշեց Գևորգյանը:
Ինչ վերաբերում է դեղերի շուկային, ապա հունվարի 1-ից լիցենզիաները տարանջատվում են՝ ներմուծողները և վաճառք իրականացնող ընկերությունները պետք է տարբերակված լինեն:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում21:15 17.05.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկերՄայիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […] ...
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, 3ա շենքեր, Մաշտոցի պող. 18 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, […] ...
20:48 17.05.2025
Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումըԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Օրվա կապակցությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչորյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ […] ...
20:35 17.05.2025
Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Քարտուղար Ռուբիոն ողջունեց մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը առ […] ...
20:24 17.05.2025
Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններըԵգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...