23:38 05.11.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 4-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 16։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Քաջարան քաղաքի Բակունցի փողոցի տներից մեկի բնակիչ Ռիմա Գ-ի բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ներս են մտել բնակարան և զարդապահարանի դարակից հափշտակել խոշոր չափի գումար և մոտ 12 կտոր ոսկյա զարդեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ռիմա Գ-ն Քաջարանում հայտնի անհատ ձեռներեց է, իսկ բնակարանից գողացել են մոտ 5 մլն 500 հազար դրամ և նշված ոսկյա զարդերը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողացված ապրանքները հայտնաբերելու ուղղությամբ։
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...
23:27 17.07.2025
Զբոսաշրջության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունն ընդլայման հնարավորություններ ունիՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի 9-րդ նիստին, որի ընթացքում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Զբոսաշրջության նախարարության խորհրդական Ամելիյա Գեշևայի և Միջազգային և վիզաների հարցերով վարչության գլխավոր փորձագետ Իվան Կոչևի […] ...
23:21 17.07.2025
Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունիՅան Ուրբանը նշանակվել է Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ԼՖՄ պաշտոնական կայքը։ Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 63-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Միխալ Պրոբեժին։ Ուրբանը նախկինում մարզել է լեհական «Գուռնիկ Զաբժեն», Վրոցլավի «Շլյոնսկը», «Լեխը», Վարշավայի «Լեգիան», իսպանական «Օսասունան» և այլ ակումբներ։ ...
23:17 17.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Կլինգենդայլ» ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետՀուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության և «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ փոխգործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցում Ինստիտուտի կողմից Հայաստանին […] ...
23:11 17.07.2025
Մաստարա գյուղի բնակիչը կանեփ էր աճեցնում․ հայտնաբերվել է կանեփի 151 բույսՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մաստարա գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ այգում աճեցնում է կանեփ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Հուլիսի 14-ին 61-ամյա տղամարդը Մաստարա գյուղի արոտավայրերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 3 գրամից […] ...