10:20 08.11.2019
Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ սահմանափակումներ է դնելու այն ժամանակահատվածի վրա, որը պատանիները կարող են անցկացնել համակարգչային խաղերի վրա: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անչափահասների համար սահմանվում է, այպես կոչված, պարետային ժամ: 18-ից ցածր տարիքի անձանց կարգելվելի համակարգչային խաղեր խաղալ 22․00-08․00-ն: Ընդ որում, աշխատանքային օրերին նրանք 24 ժամվա ընթացքում կարող են համակարգչային խաղերով զբաղվել 1․5 ժամ, իսկ հանգստյան օրերին՝ ոչ ավելի, քան 3 ժամ:
Չինաստանի իշխանությունները պայքարում են բնակչության մեծ մասի՝ մասնավորապես դեռահասների շրջանում տեսախաղերից կախվածության դեմ: Իշխանությունները կարծում են, որ այդ խաղերը բացասաբար են ազդում անչափահասների առողջության վրա:
Ներմուծվել են այլ սահմանափակումներ: 8-16 տարեկան տարիքի համակարգչային խաղերի սիրահարները կարող են նման խաղերի վրա ծախսել ամսական ոչ ավելի, քան 200 յուան (29 դոլար): 16-18 տարեկաններին թույլատրվում է ծախսել կրկնակի՝ 400 յուան:
Չինաստանի կառավարությունը բազմիցս քննադատել է տեսախաղերի արդյունաբերությունը, քանի որ, ըստ իշխանությունների, նման խաղերը վնասակար են աճող օրգանիզմի համար:
2018-ին Պեկինը հայտարարեց նոր տեսախաղերի կարգավորչի պաշտոն ստեղծելու մասին, քանի որ շատ ծնողներ վախենում էին երեխաների մոտ կարճատեսության զարգացումից: Իշխանությունները որոշեցին սահմանափակել նոր խաղերի քանակը, որոնց արդեն իսկ թույլատրվել էր մտնել շուկա, ինչպես նաև սահմանափակել այն ժամանակը, որը խաղացողները կարող են անցկացնել էկրանի առջև:
Նույն թվականին Չինաստանում ժամանակավորապես արգելվեց թողարկել նոր տեսախաղեր: Արգելքը տևեց 9 ամիս և զգալի վնաս պատճառեց տնտեսության այս հատվածին:
Որոշ ընկերություններ անմիջապես արձագանքեցին: Համակարգչային խաղեր արտադրող աշխարհի ամենամեծ՝ Tencent ընկերությունը 12-18 տարեկանների համար համակարգչային խաղեր խաղալու ժամանակի տարբեր սահմանափակումներ մտցրեց: Ընկերությունը նաև օգտվողներից պահանջեց գրանցվելիս պարտադիր նշել տարիքը։ Այնուամենայնիվ, տարիքային հաստատման համակարգը երբեմն չի գործում: Այժմ կառավարությունը մշակում է միասնական համակարգ:
2018-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) տեսախաղերից կախվածությունն առաջին անգամ անվանեց հոգեկան խանգարում: Մինչդեռ Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան այդպես չի կարծում: Գտնում է, որ այս հարցը պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրվի:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...