18:50 07.11.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել գործակալության գլխավոր և առաջատար մասնագետներին:
2018թ. հուլիսին Արմավիրի մարզի բնակիչներից հաղորդումներ են ստացվել Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից գումարներ պահանջելու վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Արմավիրի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Մինչդատական վարույթ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության գլխավոր և առաջատար մասնագետները, լիազորված լինելով իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրել օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմքով հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, իրենց գործունեության ընթացքում, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, սոցիալական անապահովության նպաստից օգտվող անձանց ու նրանց ընտանիքի անդամների օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաև այդպիսի գործողություներ չկատարելու համար, սոցիալական նպաստ ստանալու համար գործակալություն դիմած քաղաքացիներից պահանջել և ստացել են գումարներ:
Մասնավորապես՝ քաղաքացիների ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, անձնական գործերի ամենամյա վերանայման ընթացքում ծագած խնդիրներն անտեսելով նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց 2013 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություն:
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներին ապօրինի վարձատրություն տված անձանց, ապա նրանցից 6-ի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով՝ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), իսկ առաջատար մասնագետին՝ 311-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ):
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
11:00 18.07.2025
Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ10:50 18.07.2025
Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերքԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...
10:41 18.07.2025
Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...
10:30 18.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:17 18.07.2025
«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկինՄադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար: Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա […] ...
10:00 18.07.2025
Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը: Նրանք նաև քննարկել են Իրանի […] ...
09:48 18.07.2025
Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-իցՉինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինում կայանալիք ռազմական շքերթին կհրավիրի արտասահմանյան հյուրերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Լյու Պենգյուն։ «Արտասահմանյան հյուրերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, կհրավիրվեն դիտելու սեպտեմբերի 3-ի շքերթը», – ասել է նա հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լյու Պենգյուն, որը դեսպանատան նախարար-խորհրդականն է, նույնպես հաստատել է, որ շքերթի […] ...