17:46 07.11.2019
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու կապակցությամբ:
«Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ, ըստ քրեական գործի նյութերի, «Զվարթնոց» Ավիաօդերևութվաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում 19.06.2017թ. իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ թվով 6 երկաթյա բաշխիչ արկղ, ըստ հաշիվ-ապրանքագրի, ԱՁ-ից ձեռք է բերվել նախկին տնօրենի կողմից, որոնք պետք է տեղադրվեին «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում, բայց չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել, սակայն, համաձայն կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի, նշված բաշխման արկղերը Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում տեղադրվել են և հանձնվել շահագործման:
Նշված ակտը վավերացվել է ընկերության կլոր կնիքով, նշված ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենի, ընկերության տեխնիկական սպասարկման ծառայության սարքավորումների սպասարկման բաժնի պետի և նույն բաժնի տեխնիկի ստորագրություններով:
Հետագայում ընկերությունում կատարված ներքին ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ հաշիվ-ապրանքագրով ընկերության տնօրենի կողմից ԱՁ-ից գնվել է թվով 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն նշված ապրանքները չեն արտացոլվել ընկերության 2015-2016թթ. գույքային ցանկում, 2016թ. գույքագրման ցանկում և նախարարի հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված ընդունման-հանձնման գույքային ցանկում: Այսկերպ ընկերությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.060.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայտնում ենք, որ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Արծվիկ Մինասյանը որևէ առնչություն չունի առերևույթ յուրացման և փաստաթղթերի կեղծման հետ: «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունը ստեղծվել է, երբ Մինասյանը եղել է բնապահպանության նախարար և այդ ընկերության ստեղծման, ինչպես նաև գործունեությանն առնչվող քննության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման համար այսօր Մինասյանը՝ որպես վկա, հարցաքննվել է»:
22:57 28.07.2025
Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստումԱշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և […] ...
22:50 28.07.2025
Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներԵրևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք […] ...
22:42 28.07.2025
Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներինԵվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ […] ...
22:33 28.07.2025
Ծառուկյանը գրազ է առաջարկել ՏոպուրիայինUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը: Ավելի վաղ վրացին ասել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ […] ...
22:24 28.07.2025
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ֆրանսիական բանաձևը Ադրբեջանի վրա. Առնոլդ Բլեյանի հարցազրույցըՄինչ առավել ակտիվացել են քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ, նախորդ շաբաթ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հայ – ադրբեջանական թեմաներին առնչվող նախաձեռնություններ ներկայացվեցին: Ադրբեջանի նախագահի օգնականն էլ իր հարցազրույցում դարձյալ պահանջներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 28.07.2025
Հայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս […] ...