23:15 07.11.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և Քննչական կոմիտեին՝ ԵՊՀ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
«ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների թեմայով ինձ նամակներ գրող սիրելի՛ քաղաքացիներ, զեկուցում եմ՝
Օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանին՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ամփոփող տեղեկանքը «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ վարչապետին, որից հետո ուղարկվել է ՀՀ դատախազություն և հարուցվել քրեական գործ:
Այնուհետև կապ եմ հաստատել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ և տեղեկացել, որ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակման ենթակա չեն: Ցանկանում եմ հայտնել, որ օրենքով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում հետևողական եմ լինելու գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն և, ըստ անհրաժեշտության, կիսելու հանրության հետ»,- ասված է գրառման մեջ:
15:11 18.07.2025
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարարԵվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...
14:57 18.07.2025
Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել ԲարոՖրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […] ...
14:45 18.07.2025
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...
14:33 18.07.2025
Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Մայիսյան գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի հինգ թուփ, իսկ բակում` մոտ 19 գրամ չորացված-մանրացված զանգված: Ըստ տանտիրոջ` կանեփն ինքն է աճեցրել: Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […] ...
14:24 18.07.2025
Կալիֆոռնիան դատի է տվել Թրամփին․ ReutersԿալիֆոռնիայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ վիճարկելով Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև արագընթաց երկաթուղու կառուցման համար նախատեսված 4 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։ «Հինգշաբթի օրը Կալիֆոռնիայի արագընթաց երկաթուղու վարչությունը Լոս Անջելեսի ԱՄՆ շրջանային դատարան դատական հայց է ներկայացրել, որով ֆինանսավորման կրճատումները […] ...