12:30 08.11.2019
Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։ Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիս ամսից սկսած նախաձեռնված ներդրումային գործընթացները։
Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների խնդրվում է համապատասխան տեղեկությունները տրամադրել Պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաև դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայք-էջի միջոցով (supervision.am):
22:57 28.07.2025
Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստումԱշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և […] ...
22:50 28.07.2025
Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներԵրևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք […] ...
22:42 28.07.2025
Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներինԵվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ […] ...
22:33 28.07.2025
Ծառուկյանը գրազ է առաջարկել ՏոպուրիայինUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը: Ավելի վաղ վրացին ասել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ […] ...
22:24 28.07.2025
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ֆրանսիական բանաձևը Ադրբեջանի վրա. Առնոլդ Բլեյանի հարցազրույցըՄինչ առավել ակտիվացել են քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ, նախորդ շաբաթ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հայ – ադրբեջանական թեմաներին առնչվող նախաձեռնություններ ներկայացվեցին: Ադրբեջանի նախագահի օգնականն էլ իր հարցազրույցում դարձյալ պահանջներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 28.07.2025
Հայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս […] ...