23:30 08.11.2019
Կան ճարտարապետներ, որոնք կարող են հաղթահարել ճարտարապետ լինելու մոլուցքը: Այս տեսակետը հայտնեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում:
«Ես ու իմ մի քանի այլ գործընկերները կարող ենք հաղթահարել ճարտարապետ լինելու մոլուցքը, էգոիզմը: Դրա համար իմ տիտղոսի կողքին ես դնում եմ ճարտարապետ-քաղաքաշինարար, որովհետև ես ինձ նաև քաղաքաշինարար եմ համարում: Քանի դեռ Քաղաքաշինության կոմիտեում հայտնված ճարտարապետները նպատակ ունեն իրենց ճարտարապետ էգոն տեղավորելու և պատվերներ թռցնելու պետական համակարգից, մենք նորից նույն օղակի մեջ ենք հայտնվելու, ինչպես հիմա ենք», -ասաց Պետրոսյանը:
Հարցին՝ արդյո՞ք այդ էգոյի խնդիրն է, որ փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը խոշոր ճարտարապետական նախագիծ է իրականացնում, Պետրոսյանը պատասխանեց.
«Միանշանակ: Ավետիք Էլոյանը մինչև Հայաստան գալը իր կյանքում միայնակ արել է 1 ռեստորանի նախագիծ: Ամբողջ կյանքում տեխնիկ է աշխատել այլ ճարտարապետների մոտ: Հեղափոխության ընթացքում նա կապվեց ինձ հետ, ասաց՝ ես հետաքրքրված եմ: Երբ կառավարությունը փնտրում էր թեկնածուներ, ասացինք՝ այս մարդը հետաքրքրված է: Ես բառացի ասել եմ, որ 60 տոկոսով կարծում եմ՝ Էլոյանը կկարողանա այդ խնդիրը լուծել: 3 ամիս հետո ես նրան ասացի՝ Ավետիք, դու սխալ ուղղությամբ ես գնում: Բոլորին եմ ասել՝ ժողովուրդ, սա սխալ ուղղություն է: Եղավ այն, ինչից վախենում էինք: Այն, ինչ ճարտարապետներս տեսել էինք արդեն, և այն, ինչ ճարտարապետներս խոսում էինք փակ շրջանակներում, ես կարծում եմ՝ ժամանակն է բարձրաձայնել, մեկընդմիշտ դրան վերջ տալ»:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...