15:28 08.11.2019
ՀՀ-ում հաշվառված է 670 հանքավայր, որից 30-ը` մետաղական: Այսօր ԱԺ-ում մետաղական հանքարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացվել են մետաղական հանքերը: Նիստը նախագահող Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվում 30 մետաղական հանքերը.
«7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային, 1 ալյումինային մետաղական հանքավայրեր, և ՀՀ-ն մետաղական հանքավայրերի պաշարներով առաջատար դիրք է գրավում: Պետք է կարողանանք հարստությունը ծառայեցնել պետությանը, իրավունք չունենք բյուջեի ծախսային մասով ունենալ 4 մլրդ դոլար, այլ 40 մլրդ դոլար նման պայմաններով»:
Նա խոսել է մետաղական հանքավայրերում հանձնաժողովի կողմից անհրաժեշտ միջոցառումների մասին, նշել, որ պետք է ստուգեն ֆինանսական հաշվետվություններն ու ՇՄԱԳ-ները: Առաջարկել է.
«Դատախազությանը հարցը ուղարկել, որ ստանանք բոլոր այն նյութերը, որով անցնում են հանքերը, ՊԵԿ-ից պահանջենք վերջին 10 տարվա տվյալները մետաղական հանքավայրերի վերաբերյալ, ամբողջական փաթեթը, որ վերաբերում է հանքավայրերին, նույնիսկ նրանք, որոնք այս 10 տարիներին դադարեցրել են գործունեությունը, բայց թողել են ավերածություններ, պոչամբարներ և այլն»:
Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը առաջարկել է.
«Դատախազության դիմելու հետ կապված` մենք պետք է կոնկրետ հարցումը տանք, որովհետև տարբեր գործերով իրենք ասենք ՇՄԱԳ-ն ուսումնասիրում են, բայց ֆինանսական հաշվետվությունը չեն ստուգում, որպեսզի կարողանանք մենք ստուգել»:
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կարծիք է հայտնել, որ պարտադիր է հարցումը հստակեցնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան, օրինակ է բերել.
«Հիմա «Լիդիանն» ասում է, որ չի կարողանում հանձնաժողովն ուսումնասիրել իր հաշվետվությունը, որովհետև նախաքննական փուլում է, բայց նախաքննական փուլում է ՇՄԱԳ-ը, իսկ ֆինանսական հաշվետվությունը ստուգելու խնդիր ունենք, որ հասկանանք` այդ հայտարարված 400 մլն դոլարը որտե՞ղ է ներդրվել, մենք օրեր առաջ այնտեղ էինք, և գյուղացիները պատրաստակամ են գալ և հանձնաժողովին ասել, թե 1 հա հողը ինչքան է վաճառվել, կամ 400 մլն դոլարի բացվածքը նախաքննական մարմնի քննության առարկա չէ, որպեսզի հասկանանք, թե ներդրումները որտեղ են արվել, 1 հա-ն ինչ աստղաբաշխական թվերով է գնվել, այդ 20 քանի տեխնիկան արդյո՞ք բրիլիանտով կամ ռուբինով է պատված եղել: Հստակ տարանջատենք՝ ո՞ր դրվագով է նախաքննությունը, մյուսներով մեր գործունեությունը կաշկանդված չլինի»:
17:43 18.07.2025
Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունՀուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը: Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ […] ...
17:36 18.07.2025
Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia», «Ford» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...
17:30 18.07.2025
Ռումինիայի նախագահը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանն աջակցելու մասինՌումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանը իր անձնական աջակցության մասին, սակայն ընդգծել է, որ կհարգի նրա քաղաքացիների կամքը։ Դանը հուլիսի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա՝ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով։ «Անձամբ ես ցանկանում եմ միավորում Մոլդովայի հետ, բայց լիովին հարգում եմ հարևան հանրապետության քաղաքացիների կամքը», – գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը […] ...
17:20 18.07.2025
ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Չեխիայի համար Ռուսաստանից նավթ ներմուծելու թույլտվությունըՌուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից ուրբաթ օրը, չեղյալ է հայտարարում Չեխիայի համար թույլտվությունը ռուսական նավթ ներմուծելու վերաբերյալ, ասվում է Խորհրդի կողմից ընդունված որոշման մեջ։ «Խորհուրդը որոշել է չեղարկել Ռուսաստանից Չեխիա նավթ ներմուծելու համար նախատեսված բացառությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիան 2024 թվականին […] ...
17:07 18.07.2025
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պետք է անցնի հարձակման․ The Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ուկրաինան պաշտպանության դիրքերում ոչնչի չի հասնի և պետք է անցնի հարձակման։ Այս մասին հաղորդել է The Washington Post (WP)-ն։ «Հուլիսի 4-ին Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը նշել է, որ Ուկրաինան չի կարողանա փոխել պատերազմի ընթացքը, եթե չանցնի հարձակման», – թերթին ասել է անանուն ուկրաինացի պաշտոնյան։ Թրամփը […] ...
16:57 18.07.2025
Հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվա թռչող ԱԹՍ-ն. ՍոբյանինՌուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվայի վրա հարձակված ևս մեկ անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Telegeam ալիքով հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Մոսկվայի վրա հարձակված ևս մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել», – գրել է քաղաքապետը։ Երկու ժամվա ընթացքում Սոբյանինը հայտնել է քաղաքի ուղղությամբ թռչող երեք անօդաչու թռչող սարքի մասին։ ...