ԵՊՀ ուսանողները շարունակում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+26.09 oC

ԵՊՀ ուսանողները շարունակում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը

10:19 11.11.2019

ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների ուսանողներն այսօր կրկին դասադուլ են անում ԿԳՄՍ նախարարի պաշտոնից Արայիկ Հարությունյանի ազատման պահանջով։ Դասերին մասնակցելու փոխարեն նրանք հավաքվել են իրենց ուսումնական մասնաշենքի մոտ և պատրաստվում են երթի։

Լրատվամիջոցներին ուսանողներից մի քանիսը բացատրեցին իրենց բողոքի ակցիայի դրդապատճառները։ Նրանցից մեկը նշեց, որ իրենց համար անընդունելի է Հարությունյանի որոշումը՝ բուհերում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության ուսուցումը պարտադիրի փոխարեն հայեցողական դարձնելը։

Ուսանողն ասաց, որ խնդիրը պարզապես այն չէ, որ իրենք այդ առարկաների ապագա դասախոսներն են, այլ այն, որ հայկական մշակույթի վիճակը «աղետալի է»։

«Հայաստանի երրորդ հանրապետությանը բերած հռչակի առումով ամենամեծ հռչակը Մելինե Դալուզյանը բերե՞ց։ Տիգրան Մարտիրոսյան, Սիմոն Մարտիրոսյան, Նազիկ Ավդալյան, Վիկ Դարչինյան, Կարո Մուրադ, Արթուր Աբրահամ, Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան, որտե՞ղ են էտ մարդիկ, որ ֆիլմը պիտի նկարահանվի պաշտոնաթող հայուհու մասին։ Պաշտոնաթող հայուհի, որովհետև նա իր ազգայինը մերժեց ըստ էության», – ասաց ուսանողներից մեկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Sham TV. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուեյդա նահանգին

09:20 30.07.2025

Sham TV. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուեյդա նահանգին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային Աս-Սուեյդա նահանգին, հաղորդում է Sham TV-ն։ Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են նահանգի մայրաքաղաք Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև Ռիմա-Հազեմ բնակավայրը։ Հարվածները ուղղված էին Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությանը ենթակա ուժերի և արաբական ցեղային աշխարհազորայինների կենտրոնացված դիրքերին: Ավիահարվածների հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: ...

Որոնողական աշխատանքների արդյունքում կորած երեխան հայտնաբերվել է

09:16 30.07.2025

Որոնողական աշխատանքների արդյունքում կորած երեխան հայտնաբերվել է

Հուլիսի 29-ին, ժամը 20։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են […] ...

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

09:12 30.07.2025

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես գիտեք Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը […] ...

Գերմանիան կոչ է արել Իսրայելին փոխել Մերձավոր Արևելքի հակամարտության ընթացքը

09:10 30.07.2025

Գերմանիան կոչ է արել Իսրայելին փոխել Մերձավոր Արևելքի հակամարտության ընթացքը

Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Իսրայելին փոխել իր քաղաքական կուրսը Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում՝ այն անվանելով «լիովին սխալ»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետական նախարար Ֆլորիան Հանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովում։ Խանը նշել է, որ Գերմանիան միշտ կպաշտպանի Իսրայելը և նրա ժողովրդին։ Բեռլինը, նրա խոսքով, չի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 30.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Բրազիլիան հայտարարել է ԱՄՆ մաքսատուրքերից հետո տնտեսությունը կայունացնելու ծրագրի մասին

08:55 30.07.2025

Բրազիլիան հայտարարել է ԱՄՆ մաքսատուրքերից հետո տնտեսությունը կայունացնելու ծրագրի մասին

Բրազիլիայի կառավարությունը մշակել է տնտեսական կայունությունը պահպանելու ծրագիր՝ ԱՄՆ-ի կողմից բրազիլական ապրանքների վրա օգոստոսի 1-ին 50% մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադը։ Նրա խոսքով՝ գործողությունների ծրագիրն արդեն պատրաստ է և մոտ ապագայում կարող է հաստատվել երկրի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կողմից։ Այն ներառում է սակագներից տուժած ընկերությունների համար ֆինանսական […] ...

BACK_TO_TOP