12:36 11.11.2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն այսօր հայտարարեց հրաժարականի մասին: SHANTNEWS.am-ը ներկայացրել է տվյալներ՝ ԲԴԽ կազմավորումից հրաժարականներ ու գործող կազմ:
Բարձրագույն դատական խորհրդի գործող կազմը հետևյալն է.
Ռուբեն Վարդազարյան (Խորհրդի նախագահ) ( 5 տարի ժամկետով ),
Լիպարիտ Մելիքջանյան ( 5 տարի ժամկետով ),
Հայկ Հովհաննիսյան ( 3 տարի ժամկետով ), / հրաժարական է ներկայացրել 2019 թ. նոյեմբերի 11-ին/
Անի Մխիթարյան ( 5 տարի ժամկետով ),
Սերգեյ Չիչոյան ( 5 տարի ժամկետով ),
Վիգեն Քոչարյան ( 5 տարի ժամկետով ),
Գրիգոր Բեքմեզյան ( 5 տարի ժամկետով ),
Մեսրոպ Մակյան ( 5 տարի ժամկետով ):
2018թ. մարտի 5-ին հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը: Այն հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու նպատակով: Նիստի ժամանակ, օրենքով սահմանված կարգով, խորհուրդը գաղտնի քվեարկությամբ միաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Գագիկ Հարությունյանին:
Մինչ այդ՝ մարտի 1-ին, ՀՀ դատավորների տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվել են դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամները: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամներից:
ԲԴԽ դատական խորհրդի կազմի դատավոր անդամներ են ընտրվել՝
Արմեն Բեկթաշյան՝ 5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում,
Անի Մխիթարյան՝ 5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում,
Սերգեյ Չիչոյան՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարան,
Արմեն Խաչատրյան՝ 3 տարի ժամկետով, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում,
Ռուզաննա Հակոբյան՝ 3 տարի ժամկետով, ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում:
Խորհրդարանը իր հերթին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էր ԲԴԽ 5 անդամների:
Խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվել էր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ 5 տարի ժամկետով,
երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ 5 տարի ժամկետով,
երրորդ պաշտոնում՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը՝ 5 տարի ժամկետով,
չորրորդ պաշտոնում՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը՝ 3 տարի ժամկետով,
հինգերորդ պաշտոնում՝ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը՝ 3 տարի ժամկետով։
2018 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: 2019 թ. մայիսի 24-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Հունիսի 7-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց իր հրաժարականի մասին: Հունիսի 13-ին հրաժարականի դիմում ներկայացրին ԲԴԽ անդամներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Մեղրյանը: Հունիսի 14-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Արմեն Բեկթաշյանը: Հուլիսի 11-ին Աջափնյակի դատարանում ընթացող դատավորների ժողովի ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը երդում տվեց՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Հուլիսի 22-ին նրա լիազորությունները դադարեցվեցին:
Հուլիսի 19-ին ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը:
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...