17:15 13.11.2019
ԵՊՀ դասախոսները բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին՝ վերջերս շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի առիթով:
Նամակն ամբողջությամբ՝ ստորև.
Նախագիծն ունի բազմաթիվ անընդունելի և վտանգավոր դրույթներ, որոնցից հատկապես մի քանիսին ցանկանում ենք հրավիրել ձեր ուշադրությունը.
ա) Օրենքի նախագծի անվանումն իսկ անընդունելի է, քանի որ չի կարելի մեկ օրենքում համատեղել մեր երկրի ու ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող երկու այնպիսի ոլորտ, ինչպիսիք են բարձրագույն կրթությունն ու գիտությունը:
բ) Ներկայացված նախագիծը, հիմնականում կարևորելով բարձրագույն կրթության խնդիրները (որոնք որոշ դեպքերում հակասում են արդեն գործող օրենքների դրույթներին), անտեսում է գիտությունը, սահմանափակ տեղ հատկացնելով գիտական գործունեության կազմակերպման ու կանոնակարգման հարցերին: Հատկանշական է, որ 42 էջից բաղկացած օրենքի նախագծում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերում է կես էջից էլ պակաս՝ ընդամենը 11 տող: Ոչնչով հիմնավորված չէ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին 2011թ. ընդունված օրենքի չեղարկումը:
գ) Որևէ կերպ արդարացված չեն դոկտորական ատենախոսությունների պաշտպանության վերացման և թեկնածուի գիտական աստիճանը դոկտորականին հավասարեցնելու դրույթները: Դրանով և´ սահմանափակվում է գիտական արդյունավետությունը, և´ խախտվում է Եվրասիական միության անդամ երկրներում գործող միասնական գիտական համակարգը: Հավելենք, որ գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը գործում է նաև Եվրոպայի մի շարք առաջատար երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա և այլն):
դ) «Բարձրագույն կրթության մասին» գործող՝ 2004 թ. դեկտեմբերի 14-ի օրենքում առկա է հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության պարտադիր դասավանդման դրույթը:
Ներկայացված նախագծում կարևորագույն այս դրույթը լիովին բացակայում է: Մինչդեռ, առավել քան համոզված ենք, որ ազգային պետության կերտման արդի փուլում, երբ առաջնահերթ տեղ պետք է հատկացվի աճող սերնդին ազգային արժեհամակարգով դաստիարակելուն, մայրենի լեզվի ու գրականության, հայրենիքի պատմության ուսումնասիրությունը պետք է պատշաճ տեղ գտնի մեր կրթահամակարգի բոլոր մակարդակներում:
Բուհերում հայագիտական առարկաների ուսուցումն ազգային անվտանգության խնդիր է, նաև անհրաժեշտ է՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման ժամանակակից միտումները, դրանցում էթնիկության, ազգային ինքնության ու ինքնագիտակցության վերաբերյալ խնդիրների կարևորումը:
ե) ԿԳՄՍ նախարարը և նախագիծը ներկայացնողները մայրենի լեզվի ու գրականության, հայրենիքի պատմության պարտադիր դասավանդումը համարում են բուհական ինքնավարության խախտում, մինչդեռ, չգիտես ինչու, նրանք մոռանում են այդ ինքնավարության մասին բուհերի կառավարման մասին նախագծի հոդվածներում: Օրինակ՝ նախագծի 26-րդ հոդվածի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհրդը պետք է բաղկացած լինի 12 հոգուց, որից միայն 4-ը պետք է լինեն բուհի ներկայացուցիչները, իսկ 6-ին նշանակելու է ԿԳՄՍ նախարարը: Անընդունելի է նաև 31-րդ հոդվածի 8-րդ կետը, որով դեկանները նշանակվելու են ռեկտորի կողմից (այսօր գործող օրենքով դեկաններն ընտրվում են ֆակուլտետների գիտական խորհուրդներում):
1. Նշված օրենքի նախագիծը հանել շրջանառությունից և ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը,
2. մինչև նոր նախագծի մշակումը գիտակրթական շրջանակների հետ քննարկել ու հստակեցնել բարձրագույն կրթության և գիտության զարգացման տեսլականը, հայեցակարգային մոտեցումները, որոնցից և պետք է բխեն օրենսդրական կարգավորումները»:
14:12 20.07.2025
Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնինԵրեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում […] ...
14:00 20.07.2025
Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
13:34 20.07.2025
Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. TasnimԻրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […] ...
13:14 20.07.2025
Վթարային ջրանջատում Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […] ...
12:50 20.07.2025
Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովումԻրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...
12:34 20.07.2025
Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...