17:30 13.11.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի ընթացքում հնչած ելույթից մի քանի կարևոր շեշտադրում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում.
«Կրթությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման շարժիչ ուժն է։ Մենք հավատում ենք, որ կրթության միջոցով հնարավոր է կանխել ցեղասպանության ոճիրն ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները: Ցեղասպանությունների կանխարգելման համար Հայաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևի հիմնական բաղադրիչներից մեկը կրթությունն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան և Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել են այդ բանաձևը:
️Պատերազմների և զինված հակամարտությունների պատճառով ոտնահարվել են շատերի հիմնարար իրավունքները։ Ցավոք, մեր տարածաշրջանն այդ առումով բացառություն չէ։ Մենք միացյալ հանձնառություն ունենք Կայուն զարգացման նպատակների 2030թ համատեքստում, որը խոստանում է՝ ոչ ոք չի անտեսվելու, և նպատակին հասնելու մեր քայլերը պետք է համահունչ լինեն այս տրամաբանությանը։ Արցախի ժողովուրդն ունի քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային ազատ զարգացման անքակտելի իրավունք, և Հայաստանն աջակցում է Արցախի ժողովրդին։
Հայաստանի կառավարությունը կրթության բնագավառում կարևորում է նաև նորարարական տեխնոլոգիաների զարգացումը։ Բոլորովին վերջերս Հայաստանում անցկացվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT)։ Մեր երկրում գործող մի շարք կազմակերպություններ լուրջ հաջողություններ են արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։
Լինելով տարբեր քաղաքակրթությունների կենտրոնում՝ Հայաստանը խորն արմատավորված ավանդույթներ ունի համակեցության և մյուսների մշակույթն ու կրոնը հարգելու առումով: Սա է պատճառը, որ Հայաստանը պահպանում է իր հարուստ մշակութային ժառանգությունը, որն ընդգրկում է, օրինակ, հելլենիստական շրջանի տաճար, տարբեր քրիստոնեական ուղղությունների հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի իրանական մզկիթ և աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը։
Դժբախտաբար, նույնիսկ խաղաղ պայմաններում էթնիկական կամ կրոնական անհանդուրժողականության պատճառով մշակութային ժառանգության շատ արժեքներ են ոչնչացվել։ Այդպիսի արժեքներից են Ջուղայի միջնադարյան խաչքարերը Նախիջևանում, որոնք իմ ժողովրդի մշակութային ժառանգության մի մասն են։
Մեր օրերում, երբ ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը աննախադեպ աճ են գրանցել, պետք է ավելի քան գնահատենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության արժեքների տարածման գործում։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բացառապես խաղաղ ու ժողովրդավարական վերափոխում էր՝ հիմնված համամարդկային և ազգային արժեքների վրա։ Այն լավագույնս արտահայտում է միասնականությունը, խաղաղությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքների գերակայությունը։
Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին յուրահատուկ առաքելություն է վերապահված, և մենք պատրաստ ենք ներդնել մեր գիտելիքներն ու նորարարական գաղափարներն այդ կարևոր նպատակներին հասնելու գործում»:
15:00 20.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
14:39 20.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 20-ին կեսօրից հետո, 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի […] ...
14:12 20.07.2025
Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնինԵրեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում […] ...
14:00 20.07.2025
Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
13:34 20.07.2025
Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. TasnimԻրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […] ...
13:14 20.07.2025
Վթարային ջրանջատում Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […] ...