15:25 14.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում համընդհանուր ներառական կրթության արդյունավետ իրականացման նպատակով:
Նշված ֆինանսավորումից 17 մլն դրամը կհատկացվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական վերապատրաստումը կազմակերպելու համար:
Իսկ 5 մլն դրամը նախատեսված է վերապատրաստող կազմակերպությունների առցանց հայտագրման և դասընթացների հայտարարությունների տեղադրման նոր համակարգ մշակելու, ներդնելու և սպասարկելու համար: Գումարը կհատկացվի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին»:
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով:
Ուսուցիչների վերապատրաստումը համընդհանուր ներառական կրթության ծրագրի արդյունավետության ապահովման համար գերակա նշանակություն ունի: ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ստեղծել վերապատրաստող կազմակերպությունների առցանց հայտագրման և դասընթացների հայտարարությունների տեղադրման միասնական համակարգ, որտեղ գրանցվելուց հետո կազմակերպություններին հնարավորություն կտրվի հրապարակել վերապատրաստման դասընթացների իրենց հայտարարությունները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Համակարգը հնարավորություն կընձեռի վերապատրաստման հավակնորդ ուսուցիչներին ընտրելու և գրանցվելու վերապատրաստման դասընթացներին։ Յուրաքանչյուր ուսուցիչ համակարգում կունենա վիրտուալ միավորների հաշիվ (account)։ Համակարգը նաև հնարավորություն կտա ուսուցիչներին առցանց համակարգում ներկայացնել վերապատրաստման հետ կապված իրենց կարիքներն ու հետաքրքրվածությունը, որը ուղղորդիչ նշանակություն կունենա վերապատրաստման դասընթացներ մշակման համար։
Ինչ վերաբերում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի» վերապատրաստումներին` 2019 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 1-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամը իրականացրել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» փորձնական ծրագիրը, որի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի ընտրություն: Նշված 60 մասնագետները դպրոցներում կիրականացնեն հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացում (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։ Գումարը նախատեսված է մասնագետների վարձատրությունն ապահովելու համար։
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...