Էլիզաբեթ Թեյլորի 2 անոմալիաները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

Էլիզաբեթ Թեյլորի 2 անոմալիաները

22:00 24.11.2019

Հոլիվուդի թագուհի, աշխարահռչակ դերասանուհի ու Կլեոպատրայի դերն առայժմ անկրկնելի մարմնավորած Էլիզաբեթ Թեյլորը երկու զարմանալի ու հրաշագեղ  անոմալիա ուներ: Ամբողջ աշխարհին հետաքրքրում էր նրա աչքերի գույնը, որը թվում էր` փոխվում էր  օրվա տարբեր ժամերի՝ կախված լույսից: Առանց չափազանցության կարելի է պնդել, որ դրանք աշխարհի ամենահայտնի ու քննարկված աչքերն են մինչև հիմա: Միլիոնավոր մարդիկ հմայված նայում էին նրա աչքերին, որոնք կարծես  գունափոխվում էին բաց մոխրագույնից մինչև մուգ կապույտ ու մանուշակագույն: Հիմա մի խումբ ակնաբույժներ հավատացնում  են, թե դա միանգամայն հնարավոր է և պայմանավորված է ծիածանաթաղանթում մելանինով: Մասնագետներ կային, որ պնդում էին, թե գույների փոփոխությունն ընդամենը  լույսի, դիմահարդարման փոփոխման արդյունքն  էր: Իրականում նրա աչքերն իսկապես մանուշակագույն էին: Լիզի աչքերի գույնը առասպելի վերածվեց, երբ արտադրվեց Elizabeth Taylor Violet Eyes հայտնի օժանելիքը:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ գոյություն ունի «Ալեքսանդրիայի ծագում» կոչվող  գենետիկական մուտացիան, որի հիմնական ախտանիշը հենց  մանուշակագույն աչքերն են: Թեյլորը ծնվել էր հրաշալի կապույտ աչքերով, սակայն շատ շուտով՝ 6 ամիս անց դրանք դարձել էին մանուշակագույն:

 «Ալեքսանդրիայի ծագում» մուտացիայով ծնվածները որպես կանոն ունենում են սրտի հետ կապված խնդիրներ: Լիզը ևս  ուներ, ինչ և դարձավ նրա մահվան պատճառը:

Մյուս անոմալիան երկու շերտով թարթիչներն էին, որոնք նրա հայացքին իսկապես թավշե ու առեղծվածային հմայք էին հաղորդում: Այդ  անոմալիան լուրջ  անհարմարություններ է պատճառում՝ արցունքարտադրությունից մինչև շլություն, բորբոքումներ, ծիածանաթաղանթի էրոզիա և խոց: Այս երկու անոմալիաները միայն  եզակի  գեղեցկություն են հաղորդել դերասանուհուն: Նա բնության սխալներից «քամել է» մաքսիմալը՝ այն ամենը, ինչ հնարավոր էր՝ կինոյի պատմության մեջ անկրկնելի դերեր թողնելու ու անսահման փառքի պտուղները վայելելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հենց Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

20:54 30.06.2025

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...

BACK_TO_TOP