Խոջալուի դեպքերը կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը․ Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցու սադրիչ խոսքերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

Խոջալուի դեպքերը կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը․ Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցու սադրիչ խոսքերին

20:59 20.11.2019

Միլանում հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ոմն ադրբեջանցի բլոգեր մտել էր հայկական եկեղեցի և հայերին մեղադրում էր Խոջալուու ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Սադրիչ այս հայտարարություններին հայերը չտրվեցին, իսկ վարչապետը պատասխանեց ըստ էության։

Վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախկին նախագահներից մեկը՝ Այազ Մութալիբովն է ընդունել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը՝ երկրում հեղափոխություն իրականացնելու համար։

Ադրբեջանցին փորձեց նաև խաղաղությունից խոսել, ինչին վարչապետռը պատասխանեց, որ ինքն առաջարկել է խաղաղության բանաձևը Իլհամ Ալիևին։ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը Ալիևին ասել է՝ Արցախյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդուննելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Փաշինյանը կոչ արեց, որ Ալիևը նույնը կրկնի։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Արցախը հստակ ինքնորոշում իրականացրել է այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, այդ ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել ադրբեջանական կազմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 10.06.2025

SHANTNEWS

Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:55 10.06.2025

Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակին

11:45 10.06.2025

Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի շատ հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար «ռազմական տարբերակի իրականացմամբ», հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահեցրել է, որ հրեական պետությունը որևէ ռազմական գործողություն չի ձեռնարկի Իրանի դեմ, քանի դեռ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում են միջուկային համաձայնագրի շուրջ։ Թրամփը […] ...

ՄԱԿ. Գազայի դպրոցների և համալսարանների ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է

11:35 10.06.2025

ՄԱԿ. Գազայի դպրոցների և համալսարանների ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է

Գազայի հատվածում դպրոցական և համալսարանական շենքերի ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է Իսրայելի հարձակումների հետևանքով, ասվում է ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովի զեկույցում, որը զբաղվում է Պաղեստինի օկուպացված տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի հարցերով։ «Հանձնաժողովը պարզել է, որ Իսրայելը վնասել կամ ոչնչացրել է Գազայի դպրոցների և համալսարանների շենքերի ավելի քան 90%-ը՝ ավիահարվածների, […] ...

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

11:27 10.06.2025

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս, Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

11:18 10.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք, հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում […] ...

BACK_TO_TOP