Այս բողոքի ցույցերում ո՛չ Մոսկվայի, և ո՛չ էլ Վաշինգտոնի մատը խառը չէ. Բուրջանաձե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+26.09 oC

Այս բողոքի ցույցերում ո՛չ Մոսկվայի, և ո՛չ էլ Վաշինգտոնի մատը խառը չէ. Բուրջանաձե

22:56 21.11.2019

«Վրացական ընդդիմության առաջնորդները համաձայնել են խորհրդարանի առջև ելույթների ընթացքում չանդրադառնալ արտաքին քաղաքականության հարցերին»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ և «Միացյալ Վրաստան» ժողովրդավարական շարժման ղեկավար Նինո Բուրջանաձեն «Իզվեստիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Թբիլիսիում բողոքի ցույցերը չեն դադարում նոյեմբերի 14-ից: Այն բանից հետո, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականից խորհրդարանի մեծամասնական ընտրակարգից համամասնականին անցնելու նախաձեռնությունը: Նոյեմբերի 17-ից  խորհրդարանի բոլոր մուտքերի մոտ վրաններ էին տեղադրվել՝ թույլ չտալով իշխող կուսակցության պատգամավորներին մուտք գործել շենք:

«Մեզ հաջողվեց հեռացնել բողոքի ցույցերի ամբողջովին սխալ ուղղությունը, որն աստիճանաբար  ընդունվում էր: Այստեղ դուք չեք տեսնի ոչ մի հակառուսական կամ արտաքին քաղաքականության մեկ այլ կարգախոս … Ի վերջո, այս բողոքի ցույցերում ո՛չ Մոսկվայի, ո՛չ էլ Վաշինգտոնի », – ընդգծել է  Բուրջանաձեն:

Ըստ նրա, Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող բոլոր քաղկուսակցությունները,«նույնիսկ միմյանց հետ բացահայտ թշնամական հարաբերություններ» ունեցողները միասին են դուրս գալիս փողոց:

«Նման ցինիկ վերաբերմունք ժողովրդի նկատմամբ չի ցուցաբերել Վրաստանի ոչ մի կառավարություն: Այդ ցինիզմը մարդկանց հասցրեց  սահմանագծին: Անձամբ ինձ այն հունից հանեց: Չէ՞ որ, մեզ խոստացել էին մի  քանի ամսվա ընթացքում բարեփոխումներ իրականացնել, ինչը թույլ կտար ընտրություններն անցկացնել նոր համկարգով… Ես վստահեցնում եմ, որ մենք բոլորս փողոց դուրս  եկանք, որովհետև ցանկանում ենք երաշխավորված ազատ ընտրություններ, որպեսզի մարդիկ կարողանան որոշել, թե իրականում ում են ուզում տեսնել իշխանությունում»,- հայտարարել է Բուրջանաձեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

09:21 26.07.2025

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

08:51 26.07.2025

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...

Այրվել է վագոն-տնակ

08:30 26.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 25-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է չշահագործվող տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ 00։37-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ […] ...

BACK_TO_TOP