Այվազովսկու կտավը Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 635 հազար դոլարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

Այվազովսկու կտավը Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 635 հազար դոլարով

12:44 27.11.2019

Երկուշաբթի օրը Լոնդոնի Christie’s աճուրդի տան կողմից անցկացվող ռուսական արվեստի աճուրդից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 12 միլիոն ֆունտ սթեռլինգ (15,5 միլիոն դոլար): Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են աճուրդի տնից:

Իվան Շիշկինի (1832-1898) “Сухостой” կտավը վաճառվել է 1,33 միլիոն ֆունտ ստերլինգով, մինչդեռ նախնական արժեքը եղել է 700-900 հազար ֆունտ ստերլինգ: Հովհաննես Այվազովսկու` 1873-ին վրձնած «Իսկյայի մայրամուտը» կտավը վաճառվել է 491 հազար ֆունտ սթեռլինգով, որը համարժեք է 635 հազար դոլարին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Christie’s-ը կես միլիոն ֆունտ սթեռլինգով աճուրդի է հանել Այվազովսկու կտավը:

Կտավում նկարիչը պատկերել էր իր սիրելի վայրերից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

22:59 19.05.2024

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը։ «Ուղղաթիռի առկայության մասին հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը, կործանված ուղղաթիռը գտնելու փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել», -հայտնել է օպերատիվ շտաբը: Ավելի վաղ Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ փրկարարները հայտնաբերել են նախագահ […] ...

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

22:40 19.05.2024

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Իսրայելը ներգրավված չէ այս միջադեպին, հայտնում է Ynet պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Ըստ պորտալի՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնապես հայտարարում են, որ «Իսրայելում, ինչպես նաև Արևմուտքում, կարծում են», որ Իրանի նախագահը «ողջ չի […] ...

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

22:19 19.05.2024

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, ով վերահսկում է Եվրահանձնաժողովում արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը։ «Իրանի խնդրանքով մենք ակտիվացրել ենք Copernicus արբանյակային հսկողության մեր արտակարգ համակարգը՝ ի պատասխան Իրանի նախագահին և նրա թիմին տեղափոխող ուղղաթիռի հետ կապված ենթադրյալ միջադեպին»,- գրել […] ...

Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

22:07 19.05.2024

Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ «Մի քանի անգամ մենք կապ հաստատեցինք ուղղաթիռում գտնվող երկու մարդկանց հետ, ներկայացվում է, որ դա լուրջ միջադեպ չէ», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը: ...

Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի

22:01 19.05.2024

Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ անհանգստացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրերով։ «Խորապես անհանգստացած ենք նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններից: Մենք համերաշխ ենք Իրանի ժողովրդի հետ և աղոթում ենք նախագահի ու նրա շրջապատի բարօրության համար», – գրել է Մոդին X սոցիալական ցանցում: ...

ԱՄՆ-ը հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններին

20:51 19.05.2024

ԱՄՆ-ը հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններին

ԱՄՆ-ը հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Պետդեպարտամենտից։ «Մենք ուշադիր հետևում ենք Իրանում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին հաղորդագրություններին: Այնտեղ եղել են երկրի նախագահը և արտաքին գործերի նախարարության ղեկավարը», – ասվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP