Հայաստանում կին մարտիկի գերեզման են գտել. նա կարող է հունական առասպելների ամազոնուհիներից լինել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+24.09 oC

Հայաստանում կին մարտիկի գերեզման են գտել. նա կարող է հունական առասպելների ամազոնուհիներից լինել

15:05 28.11.2019

Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հնագետների աշխատությունները հրապարակել է International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը:

Հնագետները մնացորդները գտել են Լոռու մարզի Բովեր 1-ին գերեզմանատանը դեռ 2017թ.: Ըստ կերամիկայի և զարդերի, գիտնականները հուղարկավորությունը թվագրում են մ.թ.ա 8-6-րդ դարերով, երբ ներկայիս Հայաստանի տարածքում ծաղկում էր Ուրարտական թագավորությունը: Այն ակտիվ նվաճողական քաղաքականություն էր վարում մինչև մ.թ.ա 6-րդ դարի ավարտը, երբ թագավորությունն ընկավ սկյութերի, կիմերների և մարերի համատեղ հարվածի արդյունքում:

Կմախքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պատկանել է մոտ 20 տարեկան կնոջ: Զարդերը խոսում էին հուղարկավորվածի բարձր կարգավիճակի մասին: Առավել մանրամասն հետազոտությունը թույլ է տվել գիտնականներին անել ևս մեկ կարևոր եզրակացություն՝ կինն, ամենայն հավանականությամբ, նաև մարտիկ է եղել:

Ոսկորների կառուցվածքն ու վնասվածքները գիտնականներին հուշել են, որ նա լավ զարգացած մկաններ է ունեցել: Հավանական է, որ նա նետաձիգ է եղել: Ճակատամարտերում նրա մասնակցության մասին վկայել է աղեղի երկաթե ծայրը, որը խրված է եղել ձախ ծնկի մեջ: Սակայն այս վերքը բուժվել է մարտիկի մահից երկար ժամանակ առաջ: Գիտնականների խոսքերով՝ նրա մահը վրա է հասել այլ վերքերից: Մասնագետները նրա ոսկորներում հայտնաբերել են առնվազն երեք լուրջ վնասվածքների հետքեր, որոնք, նախնական վարկածի համաձայն, հասցվել են կացնով և թրով: Հնագետները ենթադրում են, որ այդ վնասվածքները մեկ մարդու կողմից չեն հասցվել, և եզրակացնում են, որ, ամենայն հավանականությամբ, կինը զոհվել է մարտի դաշտում:

Սրանք հին Ուրարտուից կին մարտիկների առաջին մնացորդները չեն, որ հայտնաբերվում են հնագետների կողմից: Պատմական այլ աղբյուրներն ասում են, որ այդ պետությունում կանայք մարտնչել են տղամարդկանց հետ ուս-ուսի: Այդ պատճառով են գիտնականները ենթադրում, որ հենց Ուրարտուի բնակչուհիներն են ոգեշնչել հին հույներին ամազոնուհիների կերպարի կերտման հարցում՝ պատերազմող ժողովուրդ, որը բաղկացած էր միայն կանանցից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AP. Բուրկինա Ֆասոյի բանակային բազայի վրա հարձակման հետևանքով սպանվել է մոտ 50 զինվոր

08:45 30.07.2025

AP. Բուրկինա Ֆասոյի բանակային բազայի վրա հարձակման հետևանքով սպանվել է մոտ 50 զինվոր

Բուրկինա Ֆասոյի հյուսիսում գտնվող բանակային բազայի վրա զինված անձանց հարձակման հետևանքով սպանվել է մոտ 50 զինվոր։ Բուլսա դեպարտամենտի (Նամենտենգա նահանգ) Դարգո գյուղի մոտակայքում գտնվող զինված ուժերի բազայի վրա հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Associated Press (AP) լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի համայնքի ներկայացուցիչներին։ Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրել են «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» խմբավորման […] ...

75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է․ Գվարդիոլա

08:33 30.07.2025

75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է․ Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է իր կենսաբանական տարիքի մասին խոսելիս, հաղորդում է GQ-ն: Ռոնալդուին հիշեցրել են, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս ասել է, թե իր կենսաբանական տարիքը 28 է, իսկ որքա՞ն է նրա կենսաբանական տարիքը։ «Ես հիմա 75 տարեկան եմ։ Ես կոտրված եմ, ամեն ինչ ցավում է։ Այնպես որ, սա իմ կենսաբանական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:24 30.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հութիները հայտարարել են Իսրայելի օդանավակայանի վրա հիպերձայնային հրթիռային հարվածի մասին

08:17 30.07.2025

Հութիները հայտարարել են Իսրայելի օդանավակայանի վրա հիպերձայնային հրթիռային հարվածի մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը եզակի ռազմական գործողություն են իրականացրել՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի վրա (Բեն Գուրիոն)՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Գործողությունը հաջողությամբ հասավ իր նպատակին», – ասել է Սարիան ապստամբներին […] ...

Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին

08:08 30.07.2025

Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան GQ-ին տված հարցազրույցում պատասխանել է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության վերաբերյալ հարցին: «Ամեն ինչ շատ գեղեցիկ էր այն ժամանակ, բայց հիմա ամեն ինչ մեկընդմիշտ ավարտված է: Ակումբի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածության մասին էլ կասեմ․ ես այդ գործում լավը չեմ»,- ասել է կատալոնացի մասնագետը: 54-ամյա Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել էր 2008-2012 […] ...

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

08:00 30.07.2025

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

Հուլիսի 29-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում […] ...

BACK_TO_TOP