15:19 28.11.2019
Վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիրներից են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ:
Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում իրականացնում է հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիր, որի շահառուների խմբերն են.
1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
2) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
3) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
4) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
6) վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում,
7) զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ,
8) փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ,
9) ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
10) ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
11) բռնադատվածներ,
12) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
13) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
14) ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է հետևյալ փուլերով.
1) արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունների՝ (թերապևտ, վարակաբան, ընտանեկան բժիշկ) հեմոդիալիզի բաժանմունքների, հիվանդանոցային օղակի բժիշկների վերոհիշյալ շահառուների խմբերում ընդգրկված անձանց մոտ հեպատիտ Ց-ի ախտորոշման նպատակով իրականացվում է պացիենտի հավաքագրում և ուղեգրում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց.
2) ուղեգրված հիվանդներին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում իրականացվում է լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություն հետևյալ ծավալով՝
ա) «Հեպատիտ Ց» PCR/ՓՍՌ մեթոդով,
բ) «Հեպատիտ Ց» վիրուսի (HCV) գենոտիպի որոշումը ՊՇՌ մեթոդով․
3) լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության արդյունքում գենոտիպ «1b» հաստատված ախտորոշում ունեցող պացիենտներին տրամադրվում է բժիշկ-մասնագետի խորհրդատվություն և դուրս է գրվում դեղատոմս, որից հետո դեղատոմսով պացիենտը առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստանում է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն տրամադրված հակավիրուսային դեղերը:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր շահառուների խմբերում են և ունեն առողջական խնդիր կապված հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման հետ, ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:
09:00 30.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 30.07.2025
Բրազիլիան հայտարարել է ԱՄՆ մաքսատուրքերից հետո տնտեսությունը կայունացնելու ծրագրի մասինԲրազիլիայի կառավարությունը մշակել է տնտեսական կայունությունը պահպանելու ծրագիր՝ ԱՄՆ-ի կողմից բրազիլական ապրանքների վրա օգոստոսի 1-ին 50% մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադը։ Նրա խոսքով՝ գործողությունների ծրագիրն արդեն պատրաստ է և մոտ ապագայում կարող է հաստատվել երկրի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կողմից։ Այն ներառում է սակագներից տուժած ընկերությունների համար ֆինանսական […] ...
08:45 30.07.2025
AP. Բուրկինա Ֆասոյի բանակային բազայի վրա հարձակման հետևանքով սպանվել է մոտ 50 զինվորԲուրկինա Ֆասոյի հյուսիսում գտնվող բանակային բազայի վրա զինված անձանց հարձակման հետևանքով սպանվել է մոտ 50 զինվոր։ Բուլսա դեպարտամենտի (Նամենտենգա նահանգ) Դարգո գյուղի մոտակայքում գտնվող զինված ուժերի բազայի վրա հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Associated Press (AP) լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի համայնքի ներկայացուցիչներին։ Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրել են «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» խմբավորման […] ...
08:33 30.07.2025
75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է․ ԳվարդիոլաԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է իր կենսաբանական տարիքի մասին խոսելիս, հաղորդում է GQ-ն: Ռոնալդուին հիշեցրել են, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս ասել է, թե իր կենսաբանական տարիքը 28 է, իսկ որքա՞ն է նրա կենսաբանական տարիքը։ «Ես հիմա 75 տարեկան եմ։ Ես կոտրված եմ, ամեն ինչ ցավում է։ Այնպես որ, սա իմ կենսաբանական […] ...
08:24 30.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:17 30.07.2025
Հութիները հայտարարել են Իսրայելի օդանավակայանի վրա հիպերձայնային հրթիռային հարվածի մասինԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը եզակի ռազմական գործողություն են իրականացրել՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի վրա (Բեն Գուրիոն)՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Գործողությունը հաջողությամբ հասավ իր նպատակին», – ասել է Սարիան ապստամբներին […] ...