Իրաքի իշխանությունները ազատ են արձակել ցույցերի ընթացքում ձերբակալված 2626 մարդու, ասվում է Իրաքի Գերագույն դատական խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ 181 ձերբակալվածի հարցով կատարվում է քննություն:
Հոկտեմբերից սկզբից սկսած բողոքի ցույցերի ընթացքում Իրաքում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարական, կոռուպցիայի, գործազրկության դեմ պայքար և ավելի լավ կենսապայմաններ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ բողոքի ցույցին ուղեկցող բախումների և անկարգությունների արդյունքում զոհվել է ավելի քան 400 մարդ, վիրավորվել է մոտ 50 հազար մարդ: Սրանք ամենամեծ ակցիաներն են, որոնք տեղի են ունեցել Իրաքում 2003-ին Սադդամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո: