15:20 13.12.2019
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, մի շարք պետությունների, այդ թվում ՝ Հայաստանի և Ռուսաստանի նախաձեռնությամբ, հուլիսի 20-ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:
«Շախմատը ինտելեկտուալ և մշակութային ամենահին խաղերից մեկն է, որը համատեղում է սպորտի, գիտական մտածողության և արվեստի տարրեր: Գլխավոր ասամբլեայի անդամները աշխարհի բոլոր երկրներին կոչ են արել պատշաճ կերպով նշել նոր համաշխարհային տոնը»,- ասվում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնի կողմից:
Ներկայացնելով բանաձևը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել է, որ շախմատը հայկական մշակույթի անբաժանելի մասն է՝ հիշեցնելով հայ գրոսմայստերների կողմից օլիմպիական և աշխարհի չեմպիոնների տիտղոսների նվաճումը:
Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը աշխարհի ուժեղագույն ազգային հավաքականներից մեկն է: Ազգային հավաքականը երեք անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում (2006, 2008, 2012), իսկ երեք անգամ բրոնզե մեդալակիր է դարձել (1992, 2002, 2004):
2011 թվականին Հայաստանի հավաքականը հաղթել է աշխարհի թիմային առաջնությունում և չորս անգամ նվաճել բրոնզե մեդալ (1997, 2001, 2005, 2015): Հավաքականը թիմային առաջնությունում մեկ անգամ ստացել է ոսկե մեդալ (1999), երկու անգամ ՝ արծաթե (2007, 2015) և մեկ անգամ՝ բրոնզե (1997):
2011 թվականից ի վեր շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի հանրակրթական դպրոցների 2-4 դասարաններում:
13:21 08.08.2025
Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել ՎրաստանինՆախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը ռազմական գործողություններ սկսեց 2008 թվականի օգոստոսին և հսկայական վնաս հասցրեց Վրաստանի ազգային շահերին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր մենք պետք է հիշենք այն ժամանակվա կառավարության կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը, որոնցում նշվում է, որ Սաակաշվիլիի ռեժիմն է սկսել պատերազմը: Այս փաստաթղթերից փախուստ չկա, դրանք անհերքելի ապացույց են, որ այն ժամանակվա […] ...
13:09 08.08.2025
Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՕգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ […] ...
13:00 08.08.2025
«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է Յոհան Կրոյֆի անվան մրցանակի հավակնորդների անվանացանկը: Տարվա «Լավագույն մարզիչ» մրցանակին հավակնում են հետևյալ մասնագետները։ Առնե Սլոթը – «Լիվերպուլ» Լուիս Էնրիկեն – ՊՍԺ Հանս-Դիտեր Ֆլիկը – «Բարսելոնա» Անտոնիո Կոնտեն – «Նապոլի» Էնցո Մարեսկան – «Չելսի» Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...
12:54 08.08.2025
ԱՄՆ-ում ավելի քան 4000 մարդ ստիպված է տարհանվել հրդեհների պատճառով. APԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի հյուսիսում անտառային նոր հրդեհի պատճառով չորս հազարից ավելի մարդ պետք է անհապաղ տարհանվի, ևս 12,5 հազար մարդ նախազգուշացում է ստացել տարհանման հնարավոր անհրաժեշտության մասին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հրշեջներին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը սկսվել է հինգշաբթի կեսօրին։ Հինգ ժամվա ընթացքում այն ընդգրկել է գրեթե 600 հեկտար տարածք։ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և […] ...
12:48 08.08.2025
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովԵրևանում օգոստոսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան, 13-ին գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ին երեկոյան ժամերին, 10-13-ին գիշերը և […] ...
12:35 08.08.2025
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, շրջանառությունն արգելված […] ...