Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:35 08.08.2025

Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
3 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենք կրելու։

Բացահայտվել են նաև կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, ինքնիրավչության, ալիմենտ վճարելուց խուսափելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3 դեպք, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։

Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող հատվածի հիմնանորոգման աշխատանքները

15:07 08.08.2025

Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 3.1կմ է։ Այժմ շինհրապարակում կատարվում են հողային, մայթերի կառուցման, վաքերի տեղադրման աշխատանքներ։ Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

SHANTNEWS

15:00 08.08.2025

SHANTNEWS

Թրամփը բղավել է Նեթանյահուի վրա, երբ նա խոսել է Գազայում սովի մասին․ NBC

14:55 08.08.2025

Թրամփը բղավել է Նեթանյահուի վրա, երբ նա խոսել է Գազայում սովի մասին․ NBC

Վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա, երբ վերջինս նրան ասել է, որ Գազայի հատվածում զանգվածային սովի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, երկու ամերիկացի նախկին պաշտոնյաների և ևս մեկ արևմտյան պաշտոնյայի։ Հուլիսի վերջին Թրամփը կասկածի տակ դրեց Նեթանյահուի այն […] ...

Ոչ ոք չի «գողացել» Ֆելիքսին «Բենֆիկայից»․ Ռոնալդու

14:47 08.08.2025

Ոչ ոք չի «գողացել» Ֆելիքսին «Բենֆիկայից»․ Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Ժոաու Ֆելիքսի՝ «Ալ Նասր» տեղափոխության մասին, տեղեկացնում է A Bola-ն։ «Ոչ ոք Ֆելիքսին չի «գողացել» «Բենֆիկայից»․ այդպես գեղեցիկ չի հնչում։ Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, որը կարող է օգնել մեզ Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Պրո լիգան շատ մրցակցային է, այստեղ հանդես են գալիս մի շարք աստղեր։ Կարծում եմ՝ Ֆելիքսը ճիշտ որոշում է կայացրել․ […] ...

Օրբանն առաջարկել է Մերցին և Մակրոնին մեկնել Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցելու

14:40 08.08.2025

Օրբանն առաջարկել է Մերցին և Մակրոնին մեկնել Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցելու

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է մեկնեն Ռուսաստան՝ ԵՄ անունից ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ վարելու, հաղորդում է EFE գործակալությունը։ «Մենք խնդրում ենք, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ՝ նախքան ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովի անցկացումը», […] ...

Պաղեստինը կոչ է անում Թրամփին միջամտել Գազայի վերաբերյալ Իսրայելի ծրագրերին

14:33 08.08.2025

Պաղեստինը կոչ է անում Թրամփին միջամտել Գազայի վերաբերյալ Իսրայելի ծրագրերին

Պաղեստինը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտել՝ Իսրայելի կողմից ամբողջ Գազայի հատվածի վրա վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու նպատակով։ Նա հավելել է, […] ...

BACK_TO_TOP