09:53 19.12.2019
15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել՝ դեկտեմբերի 11-ին ցատկել էր բնակելի շենքի 9-րդ հարկից, երեկ հիվանդանոցում մահացել է:
Տասներորդ դասարանի աշակերտն այդ քայլին դիմել էր դպրոցի պատերին արված գրությունների համար հարցաքննվելուց հետո։ Պատերին գրություններ թողնելը որակվել է որպես խուլիգանություն:
Տղայի ընտանիքի անդամները պնդում են, որ իրավապահները տղայից խոստովանական ցուցմունք ստանալու համար հոգեբանական ճնշման են ենթարկել: Նրանք չեն բացառում, որ դեռահասը չի կարողացել դիմանալ հոգեբանական բռնություններին և սպառնալիքներին և ինքնասպանության փորձ է կատարել: Լուկա Սիրաձեի եղբայրը գործը վարող քննիչներին մեղադրել է եղբոր վրա ճնշում գործադրելու մեջ:
«Նա (Լուկան) դեկտեմբերի 10-ին և 11-ին հարցաքննության ժամանակ երկու անգամ 15-20 րոպեով քննիչների հետ մենակ է մնացել, երբ մայրս դուրս է եկել: Հենց այդ ժամանակ էլ նրան ճնշել են, ինչից հետո նա դպրոց գնալ էլ չէր ուզում: Երբ միջադեպից հետո առաջին անգամ գնացել էր՝ ուսուցիչը խոսել է հետը: Դրանից հետո առհասարակ հրաժարվել է դպրոց գնալ: Մայրս, զգալով, որ վիճակը լրջանում է, օգնություն էր խնդրել քննիչ Մարինա Չոլոյանից՝ նշելով դպրոցում առկա խնդիրների մասին, մինչդեռ քննիչը հրաժարվել էր աջակցել՝ ասելով, թե իր գործը չէ»:
Տղայի հետ տեղի ունեցածը հասարակական լայն արձագանք է գտել վրացական հասարակությունում, առավել ևս այն բանից հետո, երբ երեկ հարցաքննությունից հետո ինքնասպանության փորձ է կատարել զոհվածի համադասարանցի մի աղջիկ: Թբիլիսիում զոհվածին աջակցող և ոստիկանության գործողությունները դատապարտող՝ «Գրողը տանի այս համակարգը» պաստառներով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Դպրոցի պատին արած պատանու գրառումը հայտնվել է Թբիլիսիի փողոցներում: Հանրությունը պահանջել է ՆԳ նախարարի ու նրա տեղակալի հրաժարականը:
11:39 10.08.2025
Լեհաստանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնագիրը բացում է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ճանապարհըԼեհաստանի արտաքին գործերի նախարարությունն X-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ «Մենք մեծ գոհունակությամբ ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ Միացյալ Նահանգների արժեքավոր աջակցությամբ ձեռք բերված այս համաձայնագիրը տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության հիմքն է՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,- նշվում է […] ...
11:28 10.08.2025
Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը. Եղիազար Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ «Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: Ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով դուք նպաստում եք մեր երկրում նոր դպրոցի, մանկապարտեզի, ժամանակակից հարմարություններով առողջապահական, մշակութային ու մարզական կառույցների ստեղծմանը, ճանապարհների, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու բնակելի նոր թաղամասերի ձևավորմանը։ Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում […] ...
11:17 10.08.2025
Գեղարքունիքի մարզում Honda-ն բախվել է ճանապարհային ցուցանակներին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է հողաթմբերին և կողաշրջվել․ հղի կինը և մեկամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ին Երևանի բնակիչ, 67-ամյա Ռոբերտ Խ․-ն իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Սևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա երկաթե ճանապարհային նշաններին և, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
11:11 10.08.2025
ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբԱրաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանն X-ի իր միկրոբկոգում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպմանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկու երկրների ժողովուրդներին՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս […] ...
11:03 10.08.2025
Վթար Ծովագյուղի մոտակայքում․ կան տուժածներՕգոստոսի 9-ին, ժամը 21։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» […] ...
10:51 10.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...