10:37 09.08.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է հարցը, թե ով է ապահովելու Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղու անվտանգությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում կայացած ասուլիսի ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում Հայաստանի տարածքում անվտանգությունն ապահովում է Հայաստանը, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանը։ «Բայց գալով բիզնես կառավարման մոդելներին՝ ուզում եմ հետևյալն ասել։ Օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանը ունի իր անվտանգության ծառայությունը։
Այսինքն՝ ընկերությունները ունեն իրենց անվտանգության ծառայությունը, բանկերում կան անվտանգության ծառայություններ, վստահ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ունի իր անվտանգության ծառայությունը։ Բայց այդ ծառայությունների գործունեությունը որևէ կերպ չի վերազանցում և չի կարող վերազանցել Հայաստանի իրավապահ մարմինների և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը։ Ես նկատի ունեմ, որ անվտանգություն ասելով՝ մենք պետք է նաև հասկանանք, թե ինչ նկատի ունենք։ Իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը նշանակում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքները, և սա շատ կարևոր արձանագրում է։ Էլի եմ ասում, որ լինելու են ներդրողներ և ներդրումային ընկերություններ։
Այդ ներդրումային ընկերությունները կարող են ունենալ պահնորդական ծառայություններ, այնպիսի պահնորդական ծառայություններ, որ այսօր Հայաստանի, երևի, հազարավոր ընկերություններ ունեն, սակայն դա որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատաիրավական համակարգի լիազորությունները և գործունեությունը»,- շեշտել է Փաշինյանը։ Անդրադառնալով ապաշրջափակման մեխանիզմների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներին՝ Փաշինյանը նշեց, որ այդտեղ կան որոշակի տարբերություններ, որովհետև Հայաստանն ուզում է ներգրավել օտարերկրյա ներդրողների, և օտարերկրյա ներդրողները բիզնես կառավարման մոդելներով հետաքրքրված է։ Ադրբեջանը, գուցե, այն պատճառով, որ ֆինանսական էական սահմանափակումներ չունի, հետաքրքրված չի դրանով։ Գուցե, դա այն պատճառով է, որ Ադրբեջանը շատ ակտիվ երկաթուղի ունի, գազամուղեր ունի, նավթամուղեր ունի։
Օրինակ, մենք նավթամուղ կառավարելու կարողություն չունենք, որովհետև նավթամուղ չենք ունեցել։ Միացյալ Նահանգները և պոտենցիալ այլ գործընկերներ ունեն այդ կարողությունը։ Մենք հիմա դպրոց կառուցելու ընթացքում ենք խնդիր ունենում, պատկերացրեք նավթամուղ կառուցելու և կառավարելու ընթացքում մենք ինչ խնդիրներ կունենանք, և այդտեղ կսկսվեն խնդիրները, երբ մեզ կսկսեն մեղադրել, որ մենք պարտավորություն ենք ստանձնել, որ ուղիները բացում ենք, խոստումներ ենք տվել և չենք կարողանում այդ խոստումները կատարել։ Սա է տրամաբանությունը։ Մյուս կողմից մենք կարող ենք այլ ներդրողների հրավիրել, սակայն մյուս ներդրողներն էլ ուզում են ներդրումային որոշակի երաշխիքներ։ Հիմա, օրինակ, Միացյալ Նահանգների ներկայությունը և նախագահ Թրամփի անունը նաև ներդրողներին ներդրումային որոշակի վստահություն է հաղորդում։
Իսկ մենք ուզում ենք, որ այդ անվան ներկայությունը Հայաստանում ավելի մեծ վստահություն տա պոտենցիալ ներդրողներին, որ կարելի է Հայաստանում ներդրումներ անել։ Ես հավաստիացնում եմ, որ այս ամենի արդյունքում Հայաստանի ներդրումային բոլոր ռեյտինգներն աճելու են, հենց հիմա են աճում»,- ասել է ՀՀ վարչապետը։
14:30 09.08.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Տերյան փողոցում հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 7-ին Գյումրու Տերյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...
14:12 09.08.2025
Ողբերգական դեպք՝ Սպիտակում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացուԱյսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում […] ...
13:56 09.08.2025
Շինարարի օրվան ընդառաջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենՇինարարի օրվան ընդառաջ՝ շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար, ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։ Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ ...
13:43 09.08.2025
ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարինՕգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ […] ...
13:32 09.08.2025
Կասկադյորական ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ օգոստոսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վանիկ Բաղդասարյանը իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 50-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա՝ ճանապարհային նշանին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել Նոր Արեշ 50-րդ փողոցի նրբանցքներից մեկի բնակչի տան քարե պարսպին։ Պարիսպը փլուզվել […] ...
13:20 09.08.2025
Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունըՍաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...